«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Հեռուստաընկերություններն օգտագործում են կրկնվող տեսանյութեր, ինչը ցանկալի երևույթ չէ»

«Հեռուստաընկերություններն օգտագործում են կրկնվող տեսանյութեր, ինչը ցանկալի երևույթ չէ»
30.04.2013 | 16:27

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՆ այսօր լրագրողներին ներկայացրեց հայաստանյան հեռարձակվող ԶԼՄ-ներում Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը:
Հետազոտության օբյեկտ են հանդիսացել չորս համապետական հեռուստաալիքներ` Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիք (Հ1), «Երկիր Մեդիա», «Կենտրոն», Հայկական երկրորդ հեռուստաալիք (Հ 2), «Արմնյուզ», ինչպես նաև Հայաստանի հանրային ռադիոն և «Արմռադիո FM 107» ռադիոալիքը:
«Նախընտրական քարոզչության առաջին երկուսուկես շաբաթներն (ապրիլի 7-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատված), արտացոլել են Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից ընտրություների լուսաբանման վերջին տարիներին առկա ինչպես դրական, այնպես էլ բացասական միտումները»,-ասաց բանախոսը` որպես դրական հանգամանք նշելով Երևանի ավագանու տեղերի համար պայքարին մասնակցող յոթ քաղաքական ուժերից որևէ մեկի նկատմամբ խտրական վերաբերմունքի բացակայությունը:
«Մշտադիտարկման ներկայացվող ժամանակահատվածում հետազոտված ԶԼՄ-ների կողմից էապես քիչ ուշադրության է արժանացել «Առաքելություն» կուսակցությունը, սակայն դա, ավելի շուտ, բացատրվում է վեց մրցակիցների համեմատ նրա ակտիվության, հանրաճանաչության և քաղաքական ազդեցության զգալիորեն նվազ աստիճանով»,-մեկնաբանեց պարոն Նավասարդյանը:
Վերջինիս փոխանցմամբ, բացասական և լուրջ խնդիր է եթերում քաղաքական գործիչների բանավիճելու, բաց քննարկումների մասնակցելու ոչ բավարար պատրաստակամությունը: «Ճիշտ չէ նաև այն, երբ որոշ հեռուստաընկերություններ օգտագործում են քաղաքական ուժերի նախընտրական շտաբների կողմից նկարահանված, քարոզչատարրեր պարունակող տեսանյութերը, ինչը ոչ ցանկալի պրակտիկա է. տեսանյութերը անընդհատ կրկնվում են` առանց ուշագրավ առանձնահատկությունների: Տարբեր են միայն լրագրողները, նրանց ձայնը: Այսպիսով հեշտանում է նաև օպերատորների գործը, բայց, ամեն դեպքում, սխալ է, ցանկալի երևութ չէ»,-կրկնեց նա:
Որպես բացասական երևույթ Բորիս Նավասարդյանը նշեց ընտրությունների և ընդհանրապես քաղաքական կյանքի լուսաբանման գործում հանրային հեռարձակողների դերի նվազման միտումը:Այս գործոնը, ըստ բանախոսի, առանձնակի նշանակություն է ստանում մի շարք մասնավոր
հեռուստաալիքների ուժգնացող քաղաքականացման պայմաններում, որոնք, առնչված լինելով կոնկրետ կուսակցությունների, որոշակի առումով համապատասխան տեղեկատվական օրակարգ են իրականացնում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2007

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ