«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Սերժ Սարգսյանը քաղաքական գործիչներին փչացնելու հարցում գրոսմայստեր է»

«Սերժ Սարգսյանը քաղաքական գործիչներին փչացնելու հարցում գրոսմայստեր է»
01.04.2013 | 17:41

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ այսօր խոսելով հետընտրական զարգացումների մասին, նկատեց, որ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը փոխվել է: «Այն մթնոլորտը, որը ստեղծվել էր ընտրություններից հետո հրապարակում, կարծես թե պարպվեց, քանի որ հացադուլի շուրջ գործընթացներ սկսվեցին, որոնք կասկածելի թվացին մարդկանց»: Նրա դիտարկմամբ, այդ շարժումը, երբ թեքվեց դեպի իշխանություն, ոգևորությունը սկսեց նվազել, քանի որ իշխանությունը և հրապարակը անհարիր են միմյանց: «Երբ շարժումը գնում է սակարկության դաշտ, որը եղավ նաև ՀԱԿ-ի պարագայում, կարծես թե ժողովուրդը հիասթափվում է: Սա օրինաչափություն է»,-նշեց քաղաքագետը:

Վերջինս գտնում է, որ հասարակության համար կասկածելի են Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները՝ ուղղված Սերժ Սարգսյանին. «Իշխանությունը չեն կիսում ժողովրդի հետ: Կամ իշխանությունը տալիս են ժողովրդին, կամ օտարում նրանից: Եթե քո դիմացինը ավազակ է, նա գողացել է ինչ-որ բան, ոնց կարող է իր գողացածը կիսել ժողովրդի հետ, գողն իր ավարը կկիսի՞ մեկ այլ գողի հետ»,- զարմացավ բանախոսը՝ հավելելով, որ նման դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է գնա թավշյա հեղափոխության ճանապարհով:
Նախագահական ընտրությունների ընթացքը ևս մտահոգիչ է քաղաքագետի համար, քանզի ընտրատեղամասերից չեղան ուղիղ ռեպորտաժներ:
Հմայակ Հովհանիսյանի գնահատմամբ, Րաֆֆի Հովհանիսյանը սրբագրումներ է մտցնում իր մարտավարության մեջ` հնչեցելով հակասական ինքնագնահատականներ. «Սկզում ասում էր` հացադուլ է անում, հիմա ասում է`ծոմ է պահել, ինչպե՞ս հասկանանք»:
Անդրադառնալով Երևանի Ավագանու ընտրություններին նա ասաց, որ այն քաղաքական է ոչ թե իր ձևով, այլ՝ բովանդակությամբ:
«Ավագանու ընտրությունները Սերժ Սարգսյանը դիտում է քաղաքական ճգնաժամի հանգուցալուծան միջոց: Նախագահն իր հարցազրույցում նշել էր, որ մայրաքաղաքի ավագանու կայանալիք ընտրությունները կարող են դառնալ «Ժառանգության» առաջնորդի համար ելքերից մեկը, որը կարող է տիրել երկրի զգալի մասում: Սարգսյանն այդպիսով փորձում է բաժանել իշխանությունը»,-համոզված է քաղաքագետը:
Բանախոսը նկատեց, որ նախագահական ընտրությունների ընթացքում բանավեճեր չեղան, և «տպավորությունն այնպիսին է, որ թեկնածուներից յուրաքանչյուրն իր համար է դրել իր թեկնածությունը»:
Նրա կարծիքով, ներքաղաքական իրավիճակը պետք է լիներ աշխույժ, քանի որ ընտրարշավի ընթացքում սուր բանավեճերը եթե բացակայում են, ապա հետընտրական շրջանում իրավիճակը սրվում է:
Ավարտելով իր միտքը, Հ.Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները քաղաքական գործիչներին փչացնելու վարպետներ են, իսկ գործող նախագահ Սերժ Սարգսյանը պարզապես գրոսմայստեր է այդ հարցում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

div>
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 16.07.2024