«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Վերջնարդյունքն անհայտ է

Վերջնարդյունքն անհայտ է
20.03.2013 | 21:54

Մամուլում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, թե Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջև բանակցություններ են ընթացել՝ Երևանի ավագանու ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու նպատակով:
irates.am-ի հարցին ի պատասխան Հրանտ Բագրատյանի օգնականը նշեց, որ քննարկումներ ու բանակցություններ եղել են, սակայն հայտնի չէ, թե ինչ են որոշել վերջնարդյունքում: Նա հավելեց, որ պարոն Բագրատյանը տասն օրով մեկնել է գործուղման, և ինքն այս ընթացքում ոչինչ ասել չի կարող:
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից, սակայն որևէ մեկը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1815

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ