ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Մարտի 1-ի գործով դատապարտված կա՞

Մարտի 1-ի գործով դատապարտված կա՞
01.03.2013 | 15:26

Մարտի 1-ի ողբերգության առնչությամբ այսօր ԱԺ խմբակցությունների ղեկավարները վերստին իրենց գնահատականներն են հնչեցրել: «Մարտի 1-ի էջը դեռ բացահայտված չէ, այն հնարավոր չէ փակել, և դա ծանրացած է բոլորիս վրա: Ու քանի դեռ բացահայտված չէ, կասկածները պահպանվում են»,-հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ ժամանակակից դարում մահվան հանգամանքների չբացահայտումը անհասկանալի է:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ նկատել է, որ իրավական տեսակետից հարցը փակված չէ, քանի որ բացահայտումներ չկան, սակայն քաղաքական առումով հարցը փակված է:
Առավել ուշագրավ հայտարարություն է արել ու հետո ինքն իրեն սրբագրել ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: «Ես ո´չ դատավոր եմ, ո´չ դատախազ, ես չեմ կարող որևէ մեկին մեղադրել: Եղել են բախումներ, զոհեր: Համապատասխան մարմիները զբաղվել են դրանով, համապատասխան մարդիկ դատապարտված են»: Իսկ ովքե՞ր են դատապարտված` հարցրել են զարմացած լրագրողները: Վերաշարադրելով իր խոսքը` ՕԵԿ խմբակցության ղեկավարը վստահեցրել է, որ «բառն ուղղակի է հասկացվել», ու այն «հետ է վերցնում»:
Զարմանալի մարդիկ են, համ ասում են, համ էլ հետ վերցնում: Կողմնորոշվեք: Գուցե դատապարտվել են, մե՞նք չգիտենք:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1952

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ