ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ամենաշատն ընտրել են Սյունիքում, ամենքիչը`Լոռիում

Ամենաշատն ընտրել են Սյունիքում, ամենքիչը`Լոռիում
18.02.2013 | 16:13

ԿԸՀ-ն ներկայացրել է ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցությունը` 33,09 տոկոս: Այսինքն, ընտրություններին մասնակցել է 836710 ընտրող: Երևանում արդեն քվեարկել է ընտրողների 29,87 տոկոսը` 246352 մարդ, իսկ մարզերի պատկերը հետևյալն է. Արագածոտն` 36,18 % (41351), Արարատ` 38,53% (82401), Արմավիր` 28,93% (64976), Գեղարքունիք` 38,25% (71330), Լոռի` 26,6% (56433), Կոտայք` 30,02% (69806), Շիրակ` 31,20% (71540), Սյունիք` 40,09% (44008), Վայոց ձոր` 33,72% (15930), Տավուշ` 39,53% (42883):
Հավելենք, որ, ըստ ոստիկանության տվյալների, Հայաստանում ընտրողների թիվը 2մլն 505 հազար 980 է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ