Տեր, Դու իմ սաղմոսն ես,
Հեթանոսները փորձեցին քանդել
Քո տաճարը,
Գերեվարել տատրակիդ,
Իսկ ես կտուցս մեկնած` միայն
Քեզ եմ հուսացած,
Շտապիր, արտորացիր, մեկնիր փութով
Աջդ`
Հիվանդիս, անխնամարկյալիս,
խեղճիս, անպաշտպանիս,
Նետիր ծածկոցդ Քո գառան վրա, որ
կորսված է ու մեղկ,
Արարիր, Տեր իմ, համայնի վրա,
հոգա բոլորին,
Պահպանիր Քո փետուրների մեջ`
խոստումիդ համաձայն: