ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կիպրոսը ֆինանսական օգնություն կխնդրի ԵՄ-ից

Կիպրոսը ֆինանսական օգնություն կխնդրի ԵՄ-ից
26.06.2012 | 13:18

Կիպրոսի իշխանությունները հայտարարել են Եվրամիությունից ֆինանսական օգնություն խնդրելու մտադրության մասին: Լրացուցիչ դրամական հոսքեր են անհրաժեշտ առաջին հերթին կիպրական բանկերին, որոնք սերտ կապեր ունեն Հունաստանի հետ: Լուրերն այն մասին, թե Կիպրոսը կարող է դառնալ 5-րդ երկիրը, որ չի կարող ինքնուրույն հաղթահարել ճգնաժամը, որոշակի նյարդային վիճակ է ստեղծել ֆինանսական շուկաներում:
Հունաստանում, Իտալիայում և Իսպանիայում ֆոնդային ինդեքսները կտրուկ ընկել են: Fitch գործակալությունն իր հերթին Կիպրոսի վարկանիշը կտրուկ իջեցրել է: Սա նշանակում է, որ այժմ արտասահմանից լրացուցիչ ֆինանսավորում ներգրավելու Կիպրոսի կառավարության ինքնուրույն ջանքերը դժվար թե հաջողության հասնեն:
Fitch-ի գնահատականներով` Կիպրոսի բանկերը փրկելու համար անհրաժեշտ է մոտ 4 միլիարդ եվրո, ինչը երկրի ՀՆԱ-ի մոտ քառորդ մասն է:

Դիտվել է՝ 1907

Մեկնաբանություններ