-
02.01.2014|
15:32
Միշտ ավանդույթ է եղել, որ Ամանորից հետո տարին ամփոփեն մտավորականները, հասարակական, քաղաքական գործիչները: Բայց որքան հետևել եմ, այս տարի պերճախոսություն չկա:
-
30.12.2013|
13:45
Անցնող տարին` 2013-ը, իր նախորդների նման անբարենպաստ է եղել լրագրողների համար: Լրագրողների միջազգային պաշտպանության կոմիտեի տարեկան հաշվետվության մեջ ասվում է, որ մեկ տարվա ընթացքում ողջ աշխարհում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս զոհվել-սպանվել են 70 լրագրողներ, որոնց երկու երրորդը բաժին է ընկնում Մերձավոր Արևելքին:
Միայն Սիրիայում 2013-ին զոհվել է 29 լրագրող:
-
29.12.2013|
21:51
Չինաստանում պաշտոնապես մեղմացվել է ծնելիության սահմանափակումը: Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի անդամները բանաձև են ընդունել, որով ընդլայնվել է այն ընտանիքների ցանկը, որոնք կարող են երկրորդ երեխան ունենալ:
-
29.12.2013|
15:49
Ինչպես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, այնպես էլ՝ ԱԺ տարբեր պատգամավորներ տարվա ընթացքում հանդես եկան լրագրողներին ուղղված հյութեղ պիտակավորումներով և հայհոյանքներով, որոնք մեջբերելը նպատակահարմար չենք գտնում: Եվ չնայած սրան, ԱԺ նախագահի տարեվերջյան հանդիպումը լրագրողների հետ մարդաշատ էր: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, նա մի շարք լրագրողների պարգևատրեց ԱԺ աշխատանքները բարեխիղճ լուսաբանելու համար:
-
28.12.2013|
16:06
Նոր տարուն սկսվելու է բարեկամների ու ընկերների այցելությունների անվերջանալի շղթան, որը հիմնականում հաճելի է, սակայն պատահում են աննրբանկատ հյուրեր, որ գնալու մասին մոռանում են:
-
27.12.2013|
22:40
Այսօր «Անալիտիկ» կենտրոնը կազմակերպել էր «ԱՍ» մրցանակաբաշխություն, որի հիմնական նպատակը, կենտրոնի հիմնադիր տնօրեն Անի Հովհաննիսյանի ձևակերպմամբ, առաջին հերթին քաղաքական-հասարակական մթնոլորտ և քաղաքականություն- հասարակություն կապի ստեղծումն է: Թեև վերջինս շեշտեց, որ մասնակից- թեկնածուներից ոչ մեկը տեղյակ չի եղել, թե որ հորիզոնականում է գտնվում և հանրության շրջանում անցկացված քվեարկության արդյունքում քանի տոկոս ձայն է հավաքել, բայց նրանցից շատերի գոհ ու պայծառ դեմքերը լրիվ այլ բան էին վկայում:
-
26.12.2013|
15:18
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամուսնության վերջն եկել է»,-հայտարարել է Սպիտակ տան National Enquirer պարբերականին մոտ կանգնած աղբուրը: Այս լուրն արդեն շրջանառում են նաև օտարերկրյա ԶԼՄ-ները: Ինչպես նշում է նշված պարբերականը, ԱՄՆ-ի նախագահը և Առաջին տիկինը գիշերում են տարբեր ննջասենյակներում:
-
26.12.2013|
13:24
Բրիտանական «Channel 4» հեռուստաալիքը Ծննդյան տոների կապակցությամբ հեռարձակել է Էդվարդ Սնոուդենի ուղերձը` հղված միջազգային հանրությանը: Սնոուդենը կոչ է արել դադարեցնել զանգվածային լրտեսումը քաղաքացիների նկատմամբ: ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակիցն ասել է, որ մարդկանց նկատմամբ լրտեսումը այնքան մեծ չափերի է հասել աշխարհում, որ այսօր ծնված երեխան կմեծանա` չիմանալով, ինչ է նշանակում անձնական կյանք:
-
24.12.2013|
12:12
ՌԴ նախագահը նախ ազատություն շնորհեց ЮКОС-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն, ապա` Pussy Riot-ի երկու անդամներին` Մարիա Ալյոխինային և Նադեժդա Տոլոկոննիկովային:
-
21.12.2013|
23:29
Կիևում` Անկախության մայդանում, ակտիվիստները կառուցել են Լացի և պայքարի պատ փայտե աղյուսներից, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված են Ուկրաինայի այն քաղաքների անունները, որտեղից ժամանել են ցուցարարները: