«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 
  • Աստծո ողորմությունը խնդրելու աղոթք

    Աստծո ողորմությունը խնդրելու աղոթք

    10.05.2023| 00:01
    Սուրբ ես, Հայր Ամենակալ, և սրբերի մեջ ես բնակվում։ Սուրբ Աստվածածնի և բոլոր սրբերի բարեխոսությամբ աղաչում ենք Քեզ` մի զրկիր մեզ Քո ողորմությունից, այլ փրկիր մեզ, որովհետև բարեգութ ես, և Քեզ կվայելեն փառք, իշխանություն և պատիվ, հավիտյանս հավիտենից։ Ամեն։
  • Աստծո լույսը խնդրելու աղոթք

    Աստծո լույսը խնդրելու աղոթք

    09.05.2023| 00:01
    Առավոտյան այս աղոթք-խնդրանքն ընդունի՛ր, Տեր Աստված մեր։ Արդարության և իմաստության լույսդ ծագեցրու մեզ վրա, և մեզ արժանի արա լույսի որդիներ լինելու, որպեսզի Քո կամքի համաձայն ապրենք մեր կյանքը և առանց գայթակղության հասնենք ավարտին, որովհետև Դու ես մեր Տերն ու օգնականը և Քեզ կվայելեն փառք, իշխանություն և պատիվ, հավիտյանս հավիտենից։ Ամեն:
  • Աղոթարան

    Աղոթարան

    08.05.2023| 00:01
    Դանիելի այգում հոգնաբեկ նստած, Ձեռներս մոմե աղոթք եմ դարձնում Դեպ երկինք ուղղված, ՈՒ այդ աղոթքով, Տեր իմ, ես կրկին`
  • Աղոթարան

    Աղոթարան

    07.05.2023| 00:01
    Խաչելության և Թաղման այս սուրբ օրն ինձ հետ եղիր, Բռնիր դողդողացող ձեռներս և ուժ տուր հիվանդիս
  • Աղոթարան

    Աղոթարան

    06.05.2023| 00:01
    Անհայտի միջով սահում է կրկին պատկերդ լուսե. Ես մահվան մահճից ճիգեր եմ անում` Մեղքի բաժակը մերժելու համար. Կանցնե՞ս իմ կողքով, Կյանքիդ սափորը կմեկնե՞ս նորեն` Տիղմի մեջ անվերջ գալարվող հարճին, Որ ամեն վայրկյան անանցն է փոխում` Անցավորի հետ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    05.05.2023| 00:01
    Տեր, Դու իմ սաղմոսն ես, Հեթանոսները փորձեցին քանդել Քո տաճարը
  • Աղոթք ընտանիքի

    Աղոթք ընտանիքի

    04.05.2023| 00:01
    Սիրող և ողորմած Աստված, օգնիր մեր ընտանիքին, որպեսզի զորանանք հավատքով ու հավատարմությամբ:
  • Զղջման աղոթք

    Զղջման աղոթք

    03.05.2023| 00:01
    Մեղանչեցի Ամենասուրբ Երրորդության` Հոր, Որդու և Սուրբ Հոգու դեմ: Մեղանչել եմ Աստծո դեմ: Խոստովանում եմ Աստծո, սուրբ Աստվածածնի և քո առաջ, հայր սուրբ, գործածս բոլոր մեղքերը: Քանզի մեղանչեցի խորհուրդով, խոսքով և գործով, կամովին և ակամա, գիտությամբ և անգիտությամբ: Մեղանչեցի Աստծո դեմ:
  • Խաղաղության աղոթք

    Խաղաղության աղոթք

    02.05.2023| 00:01
    Խաղաղությամբ Քո, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից և խոսքերից, ամրացրու մեզ և աներկյուղ պահիր ամենայն չարից: Հավասարեցրու մեզ Քո ճշմարիտ երկրպագուներին, ովքեր հոգով և ճշմարտությամբ երկրպագում են Քեզ: Քանզի Ամենասուրբ Երրորդությանդ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
  • Մոր աղոթքը

    Մոր աղոթքը

    01.05.2023| 00:01
    Հայր Աստված, Արարիչ ամենայնի, ինձ արժանացրիր լինել ընտանիքի մայր, պարգևեցիր երեխաներ: Եվ ես համարձակվում եմ բարբառել, որ նրանք Քո երեխաներն են, որովհետև Դու տվեցիր նրանց կյանք, կենդանացրեցիր Քո անմահ հոգով և վերածնեցիր Քո սիրով՝ Սուրբ Ավազանիդ մկրտությամբ: