16.04.2024|
00:06
Արիացրո՛ւ ինձ, Տե՛ր, որպեսզի պահեմ պատվիրանները, լինեմ ժուժկալ, հաղթեմ բանսարկուի դեմ պատերազմում, մարմնով մեռնեմ, [մեղքի համար] և պայծառանամ ճգնության մեջ: Լցրո՛ւ ինձ, Տե՛ր, երկյուղով ու զղջմամբ, արտասուքներով ու հառաչանքներով, սիրով և սրբությամբ, շնորհներով և ճշմարտությամբ, գիտությամբ ու բոլոր առաքինություններով: