ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    25.06.2013| 00:13
    Աստված և Տեր, կյանք և արարիչ, ողորմած, գթած, լույս, ներողամիտ, անոխակալ, մարդասեր, ամենագութ, պարգևատու, փրկիչ, օրհնյալ, գովյալ, բարեբանյալ, պատսպարան վստահության, առանց նենգության բարի, առանց խավարի ճառագայթ, մեղքերի քավիչ, վերքերի բուժիչ, անհասանելիներին` հնարք, անմատչելիներին` մերձավոր, հուսահատվածներին` ելք, անունդ խոստովանված` Աստծո Որդի, և Քեզ հետ հզոր և ահավոր Հորդ, և Քեզ հետ երկրպագելի ամենակալ Սուրբ Հոգուդ փառք և երկրպագություն հավիտյանս հավիտենից։
  • Աղոթարան

    Աղոթարան

    21.06.2013| 00:33
    Մեկ բան խնդրեցի Տիրոջից, և սա՛ է խնդրանքս. կյանքիս բոլոր օրերին Տիրոջ տան մեջ բնակվել, ըմբոշխնել Տիրոջ վայելչությունը և Նրան պաշտել Իր տաճարի մեջ։
  • Շնորհակալության աղոթք

    Շնորհակալության աղոթք

    18.06.2013| 00:24
    Շնորհակալություն ենք հայտնում Քեզ, Տեր Աստված մեր, որ Քո երևելի լույսով ուրախացրիր Քո բոլոր արարածներին, իսկ պատվիրաններիդ իմանալի լույսով լուսավորեցիր բոլոր նրանց, ովքեր հավատում են Քեզ։
  • Աղոթարան

    Աղոթարան

    14.06.2013| 00:20
    Այժմ լցրու մեզ նաև Քո Սուրբ Հոգով, որպեսզի ընդունելի լինենք Քո առջև և ոչ ամոթահար, որովհետև պիտի գաս հատուցելու յուրաքանչյուրին գործերի համաձայն։ Եվ Քեզ կվայելեն փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
  • Աղոթարան

    Աղոթարան

    11.06.2013| 00:25
    Ափս հպեի քղանցքիդ ճերմակ, Հալվեի՜ն ցեղիս մեղքերը բոլոր.
  • Սեղանի օրհնության աղոթք

    Սեղանի օրհնության աղոթք

    07.06.2013| 00:04
    Օրհնիր, Քրիստոս Աստված մեր, հոգևոր օրհնությամբ Քո ծառաների կերակուրն ու ըմպելիքը և շնորհիր հոգևոր և մարմնավոր առողջություն, որպեսզի պարկեշտությամբ վայելելով այս մարմնավոր պետքերը, Քո բոլոր սրբերի հետ հաղորդ լինենք անանց բարիքներիդ և երկնքի արքայությանդ։
  • Աղոթարան

    Աղոթարան

    04.06.2013| 00:07
    Մի ափ հող. սա է սերունդս, Բայց այսքա՜ն մեղք այդ մի բռում, Մի պուտ արյուն` անկյանք, անսեր, Հողի մեռնող փշուրներում:
  • Աղոթարան

    Աղոթարան

    30.05.2013| 23:06
    Ո՜վ Աստված Ամենակալ, օրհնի՛ր ուտողներին, վարձատրի՛ր սպասավորներին ու երախտավորներին, և բոլորին օրհնի՛ր Քո ողորմությամբ, Քրիստոս Աստված մեր, որ մեզ կերակրեցիր և լիացրիր։ Քեզ կվայելի փառքը հավիտյանս։ Ամեն։
  • Աղոթարան

    Աղոթարան

    24.05.2013| 00:45
    Տեր Աստված, խնդրում եմ, այս տողերն ընթերցողին տուր երջանկություն, սեր:
  • Աղոթարան

    Աղոթարան

    21.05.2013| 00:02
    Ջրերի, ամպերի, հոսող արշալույսների միջով Ես Քեզ եմ հասնում: