Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    14.02.2014| 00:24
    Զգեցո ինձ, Տէր, զպատմուճանն զառաջին` զոր մերկացայ մեղօք իմովք, ցոյց զանոխակալութիւնդ քո յիս և լուսափայլ ողորմութեամբ քո զարդարեա զմերկութիւնս իմ։
  • Աղոթարան

    Աղոթարան

    11.02.2014| 00:58
    Նայեա, Տէր, ի մերկութիւն անձին իմոյ զոր կողոպտեաց թշնամին, և այժմ խայտառակ և ամօթալից կամ առաջի քո աստուածային գթութեանդ, մարդասիրեա և զգեցո ինձ զհանդերձ հարսանեաց, և մոյծ և ուրախացո զիս ի կոչումն բազմելոց քոց։
  • Աղոթարան

    Աղոթարան

    07.02.2014| 00:52
    Փակեա, Տէր, զդուռն մեղաց իմոց և բաց ինձ զդուռն լուսոյ և արդարութեան, զի երկիւղալից սիրով եկից զհետ կոչողիդ իմոյ արարչիդ, որ ասացեր.
  • Աղոթարան

    Աղոթարան

    03.02.2014| 23:27
    Պահեա զիս, Տէր, ի բանից և ի գործոց, ի տեսութեանց և ի գերիչ խորհրդոց. և զերկիւղ դատաստանի քո տպաւորեա ի սրտի իմում` անզբաղ յօժարութեամբ մտօք փութալ և պահել զպատուիրանս քո։
  • Աղոթարան

    Աղոթարան

    31.01.2014| 00:43
    Յորժամ երթայցեմ, Տեր, ի ճանապարհս, մի՛ թողուր զիս միայն. այլ առաքեա զօգնականութիւն քո զհետ իմ՝ պահել զիս յամենայն փորձութեանց սատանայի ի տուէ և ի գիշերի. և մի՛ տալ թոյլ մեղանչել մտաց իմոց, այլ կոծել զկոծ մեծ ի վերայ մեղաց և անօրէնութեանց իմոց։
  • Աղոթարան

    Աղոթարան

    24.01.2014| 00:06
  • Աղոթարան

    Աղոթարան

    21.01.2014| 00:35
    Առաքեա, Տէր, զլոյս քո և լուսաւորեա զմիտս իմ և զխորհուրդս իմ լուսով գիտութեան քո. զխավար մեղաց մտաց իմոց հալածեա, և զտկարութիւն անձին իմոյ կարողացո ի ջանս և ի վաստակս հոգւոյ իմոյ։
  • Աղոթարան

    Աղոթարան

    17.01.2014| 00:04
    Առաքեա Տեր՝ զբաժակ ուրախարար հոգւոյդ սրբոյ ի յեղկելիս՝ որ ծարաւիմս առ քեզ. արբո և զուարթացո զեռանդն սիրոյ քո ի սրտի իմում. լոյծ և ի բաց ջնջեա զմրուր դառնութեան յանցանաց իմոց։
  • Աղոթարան

    Աղոթարան

    24.12.2013| 00:30
    Առաքեա, Տէր, զմի ի սերովբէից քոց, զի բերելով զկայծակն հրոյ մերձեցուսցէ ի շրթունս իմ, և հանցէ ի բաց զանօրէնութիւնս, և զմեղս իմ սրբեսցէ, և զխորհուրդս իմ մաքրեսցէ, և ջնջեսցէ զանօրէնութիւն և զաղտեղութիւնս իմ, և լուսաւորեսցէ զմիտս իմ ժառանգել նովաւ զկեանսն յաւիտենից։
  • Աղոթարան

    Աղոթարան

    20.12.2013| 00:01
    Եւ քանզի ցանկութիւն ճաշակման ամենայնիւ զբաղեցուցեալ զմիտս իմ խռովէ, արդ հալածեա զորկորստութիւն յինէն, յորմէ խաբեցայ միշտ և կերակրեա զիս երկիւղիւդ քով սրբով։