-
17.01.2014|
00:04
Առաքեա Տեր՝ զբաժակ ուրախարար հոգւոյդ սրբոյ ի յեղկելիս՝ որ ծարաւիմս առ քեզ. արբո և զուարթացո զեռանդն սիրոյ քո ի սրտի իմում. լոյծ և ի բաց ջնջեա զմրուր դառնութեան յանցանաց իմոց։
-
24.12.2013|
00:30
Առաքեա, Տէր, զմի ի սերովբէից քոց, զի բերելով զկայծակն հրոյ մերձեցուսցէ ի շրթունս իմ, և հանցէ ի բաց զանօրէնութիւնս, և զմեղս իմ սրբեսցէ, և զխորհուրդս իմ մաքրեսցէ, և ջնջեսցէ զանօրէնութիւն և զաղտեղութիւնս իմ, և լուսաւորեսցէ զմիտս իմ ժառանգել նովաւ զկեանսն յաւիտենից։
-
20.12.2013|
00:01
Եւ քանզի ցանկութիւն ճաշակման ամենայնիւ զբաղեցուցեալ զմիտս իմ խռովէ, արդ հալածեա զորկորստութիւն յինէն, յորմէ խաբեցայ միշտ և կերակրեա զիս երկիւղիւդ քով սրբով։
-
17.12.2013|
00:02
Աղաչեմ, բարերար և ողորմած Տէր, արթունս և զուարթունս պատրաստեա զիս. ուսս ինձ գնալ ի ճանապարհս քո բարիս, զի արժանի եղէց մեծի փառաց քոց։
-
13.12.2013|
00:02
Հալածեա, Տէր, զամենայն չար մտածմունս յերկրաքարշ խորհրդոց մտաց իմոց, արմատ բարեաց տնկեա հաստատութեամբ ի սրտի իմում, և պտուղ շնորհաց ի հոգիս իմ նկարեա։
-
10.12.2013|
00:01
Եւ քանզի միտք իմ ցնդեալ պղտորեալ բանդագուշեալ շրջի ի հոսանս երկրաւոր կենցաղոյս, այլ դու, Տէր, լուսաւորեա զաչս հոգւոյս առանց զբաղմանց և երկմտութեանց արի և զգաստ ամենայորդոր փութով գալ զհետ աստուածային սիրոյ քո։
-
06.12.2013|
00:26
Տես, Տէր, զլքումն որովայնի իմոյ, որ զօրացեալ է ի վերայ իմ, և հանապազ ցանկայ կերակրոց և ըմպելեաց և համեղութեան խորտկաց. այլ դու, Տէր, յամենայնի կարող, կտրեա զցանկութիւն մարմնոյս տենչանաց։
-
29.11.2013|
00:01
Նայեա, Տէր, ի նեխեալ և ի թարախեալ հոգի իմ, և լուա աստուածային ջրով քով. և հոգեւոր աղիւդ համեմեա, և անուշահոտ իւղովդ սրբով օծեա, և կատարեալ առողջութիւն ընձեռեա։
-
26.11.2013|
00:47
Առաջնորդեա ինձ, Տէր, ի նեղ և ի նուրբ ճանապարհը, որպէս առաջնորդեցեր սրբոց քոց, և զօրացո զտկարութիւն, իմ` ժուժկալութեամբ և համբերութեամբ գնալ ի ճանապարհս քո ջերմեռանդն սրտիւ։
-
22.11.2013|
00:01
Ողորմեա, Տէր, բնակողիս յանբնակ անապատիս, և ի ձեռն սորին արժանաւորեա զիս խառնիլ ընդ առաջին սուրբ հարանցն` արի և զգաստ ժուժկալութեամբ ժառանգել զխոստացեալ պարգեւսն։