-
22.09.2020|
10:45
Թեպետ 1997-ից հետո ծնված երիտասարրդները ունեն ընդհանուր հետաքրքրություններ որոշակի բրենդների նկատմամբ, նրանք միատարր մարկետինգային նպատակային խումբ չեն և նրանց սպառումը տարբեր է՝ կախված երկրից՝ գրում է դոկտոր, Ֆրանսիայի Բիզնեսի բարձրագույն դպրոցի դասախոս Էլոդի Ժենտինան Slate.fr-ում:
-
22.09.2020|
10:42
Մեծ թվով սարկոֆագներ, որոնց տարիքը գերազանցում 2,5 հազար տարին, գտնվել են հին եգիպտական դամբարաններում՝ Սակարայում՝ Կահիրեից 30 կմ հարավ: Առայժմ հայտնի չէ՝ ներսում մումիաներ կա՞ն:
-
21.09.2020|
10:56
ԱՄՆ-ը հայտարարել է, որ ուժի մեջ են մտել ՄԱԿ-ի պատժամիջոցները Իրանի դեմ և խոստացել է պատժել պատժամիջոցները չպահողներին, բայց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում չի ընդունել:
-
21.09.2020|
10:52
ՆԱՍԱ-ն հաղորդել է, որ Արևի վրա սկսվում է մեծ ակտիվության նոր շրջան, որ գիտնականներն անվանել են «Արևային ցիկլ 25»:
-
20.09.2020|
13:30
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ շուտով կթույլատրի արտասահմանցիների մուտքը, որ պաշտոնապես ամուսնացած չեն, բայց միասին են:
-
20.09.2020|
13:24
Բրիտանական թագի եկամուտները սրընթաց հալվում են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով՝ նախազգուշացրել է արքունիքը: Թագուհին պետք է անցնի խնայողությունների՞ և գուցե հետաձգի՞ Բուկինգհեմյան պալատի նորոգումը: Ոչ:
-
19.09.2020|
10:47
Սպասել և նայել: ԱՄՆ նախագահի ընտրություններից 50 օր առաջ Իրանը՝ ԱՄՆ-ի երդվյալ թշնամին, սպասողական դիրք է ընդունել՝ հույսով, որ ընտրողները կփակեն Դոնալդ Թրամփի էջը, որ 2015-ի միջազգային միջուկային գործարքից դուրս գալուց հետո խիստ պատժամիջոցներ է սահմանել Իրանի տնտեսության նկատմամբ՝ գրել է Ժորժ Մալբրյունոն Le Figaro-ում:
-
19.09.2020|
10:40
Կարո՞ղ է ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորումը նշանավորել «ուղեղի մահը» ֆրանս-ռուսական մերձեցման, որ անցած տարվանից սկսել է Էմանուել Մակրոնը՝ գրում է Իզաբել Լասերը Le Figaro-ում:
-
18.09.2020|
11:25
Կղզի պետություն Բարբադոսը մտադիր է հանրապետություն դառնալ և թագուհի Ելիզավետա II այլևս երկրի ղեկավար չի լինի:
-
18.09.2020|
11:22
Ջոն Հոպկինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում հիվանդացածների ընդհանուր թիվը մոտենում է 30 միլիոնին (29,6 միլիոն), մահացել է 935,8 հազար մարդ: Իրավիճակը լուրջ է Հնդկաստանում՝ 5 միլիոն վարակված, որ երկրորդ ցուցանիշն է ԱՄՆ-ից հետո: 82 000 մարդ մահացել է (երրորդն ԱՄՆ-ից ու Բրազիլիայից հետո):