Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Ստրատեգիական մտածողությունը՝ ժամանակակից աշխարհում գոյատևելու կարևոր պայման

Ստրատեգիական մտածողությունը՝ ժամանակակից աշխարհում գոյատևելու կարևոր պայման
02.12.2023 | 06:55

Մարդկանց ապրելու և հարատևելու մասին արմատական բնույթի ինֆորմացիան սերնդեսերունդ կարող է փոխանցվել երկու ճանապարհով՝ գենետիկ և բանավոր ու գրավոր փոխանցումով։

Գենետիկ ճանապարհով սերնդեսերունդ փոխանցվում են մարդկային հատկությունները, իսկ ոչ գենետիկ ճանապարհով՝ ինֆորմացիան։

Երբ որևէ ծաղկուն երկիր, բնակեցված հպարտ ու բարեկեցիկ կյանքով ապրող մարդկանցով, գրավվում է վայրագ ու դաժան մտածելակերպ ունեցող օտարի կողմից, և դա տևում է շատ երկար ժամանակ, ապա հպատակեցված մարդկանցից սերնդեսերունդ առաջին հերթին հարվածի տակ են մնում անհնազանդ ու լիդերի հատկություն ունեցող մարդիկ, որոնք կարող են դիմել ակտիվ գործողությունների և մյուս, պակաս ակտիվներին էլ՝ առաջնորդել։

Թուրքի նման վայրագ մտածելակերպի գերիշխանության պայմաններում նման ակտիվ մարդիկ սիստեմատիկաբար ոչնչացվում են կամ էլ թողնում-հեռանում երկրից։

Տեղում մեծամասամբ մնում է պակաս ակտիվ և մի կերպ իրավիճակին հարմարվող, ավելի ու ավելի հնազանդ դարձող մարդկային մասսան։

Սա, բնականաբար, բերում է նրան, որ թշնամուն ենթարկված հասարակության մեջ ամենաքաջերի ու ամենաանհնազանդների թիվը սիստեմատիկորեն պակասում է, որն էլ բերում է անխուսափելի գենետիկական փոփոխությունների, քանի որ նման հատկություններ փոխանցողների թիվը կտրուկ պակասում է։

Ընդհանրապես, որևէ ժողովրդի հնազանդեցման համար ամենակարևորը նրա էլիտայի ոչնչացումն է, որը մեզ համար սկսվել էր շատ ավելի շուտ, և որի ամենադաժան ակտերից մեկը արաբների կողմից հարյուրավոր հայ նախարարների ողջակիզումն էր Նախիջևանի ու Խրամի եկեղեցիներում՝ 705 թվականին։

Նմանատիպ ինֆորմացիայի ոչ գենետիկ ճանապարհով սերնդեսերունդ փոխանցումն էլ կատարվում է հասարակական հիշողության միջոցով, որը խեղճության, վախի, զգուշության, անտարբերության ու «գործ չունես»-ի տեսքով փոխանցվում է նոր եկողներին։

Բայց այս ամենը ոչ միայն մեր մարդկանց վարքը բնորոշող հատկությունների փնջում թուլացրեց վերը նշված դրական հատկությունները, այլև նոր պայմաններին հարմարվելու պրոցեսում նաև ուժեղացրեց նրանց գոյաբանական որոշ հատկություններ։

Այստեղ ևս աշխատում է բնության ունիվերսալ օրենքը, ըստ որի, կյանքի փոփոխական պայմաններում և ամեն մի նոր իրավիճակում մարդու հատկություններն ու վարքը փոխվում են այնպես, որ նոր պայմաններում նրա կյանքի հարատևման հավանականությունը մոտենա իր առավելագույն արժեքին։

Այս հանգամանքն էլ մեր մարդկանց գոյաբանական հատկությունների փնջում ուժեղացրել է դրանցից մի քանիսը, որոնք կապված են շատ ավելի մեծ վտանգների, ռիսկերի ու կորուստների պայմաններում գոյատևելու հետ։

Իսկ դա, առաջին հերթին, փրկվելու նպատակով 1․ Զգայունության բարձրացումն է և ռեակցիայի արագացումը շրջապատում կատարվող ամեն ինչի նկատմամբ, 2․ Դրանցից բխող հնարավոր մոտակա սցենարների արագ տեսնելն ու դրանց հետևանքների արագ կանխատեսումն է ու գնահատումը, 3․ Այս ամենի հիմքի վրա արագ և էֆեկտիվ որոշում կայացնելը, քանի որ կշեռքի նժարին դրված է, ոչ ավել, ոչ պակաս, իր և մերձավորների կյանքը։

Այս բոլորը, ի թիվս այլ թուլացող կամ ուժեղացող մարդկային հատկությունների, մերոնց մոտ ուժեղացրին միայնակ փրկվելու էգոիստական տենդենցը, որը մեր օրերում չար խաղ է խաղում մեզ հետ, քանի որ նման մարդկանցով շատ դժվար է նորմալ հասարակություն ստեղծել։

Բացի դրանից, արագ որոշում կայացնելու պայմաններում առաջին պլան են մղվում ու կարևորվում մարդկանց տակտիկական հատկությունները, առանց ժամանակ ու հնարավորություն ունենալու դիտարկել գոյաբանական հարցերը նաև ստրատեգիական տեսանկյունից, որն էլ, ուրիշ պատճառների հետ միասին, մեզ դարձրել է ստրատեգիական շատ թույլ մտածողություն ունեցող ազգ։

Ինչևէ, եթե ի մի բերենք, թե կյանքի համար դաժան պայքարում, ահռելի կորուստներին զուգահեռ, ինչ արժեքավոր բան են ձեռք բերել մեր հոգեբանությունն ու մտածելակերպը, ապա դա ծայրահեղ լարված պայմաններում արագ ու էֆեկտիվ որոշում կայացնելու հատկությունն է, մի բան, որը խիստ գնահատված է ժամանակակից աշխարհում։

Եթե այս առումով մի պահ տեղափոխվենք ժամանակակից աշխարհ, ապա կտեսնենք, որ կանխատեսելի հետևանքներով արագ ու էֆեկտիվ որոշումներ կայացնելու հատկությունը էֆեկտիվ ու բարձրորակ մենեջմենթի հիմքերի հիմքն է, որը նոր պայմաններում զգալի շանսեր է տալիս մեր մարդկանց:

(շարունակելի)

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2865

Մեկնաբանություններ