Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Այդ հավատքեն որևէ շեղում արդեն տկարություն է»

«Այդ հավատքեն որևէ շեղում արդեն տկարություն է»
13.08.2023 | 12:11

-Իսկ հիմա չերթա՞նք կաբարե մը։

-Չէ, հիմա երթանք օթելս, ես ուզում եմ ձեզ Հայաստանի կոնյակով հյուրասիրել. խմենք Համաստեղի ոսկորների հանգստության կենացը: Ես իմ արխիվում մի նամակ ունեմ, որ Համաստեղն է գրել ինձ 1965 թվականի դեկտեմբերին, երբ «Հայրենիքի ձայնի» խմբագիրն էի: Նամակը երկար է,ուստի միայն հատվածներ կբերեմ նրանից:

«Սիրելի Վահագն Դավթյան,-գրում է նա,-հաճույքով կստանամ «Հայրենիքի ձայնը»: Իրավ, ինչ լավ բաներ կկատարվին Հայրենիքի մեջ «Հայրենիքի ձայնով»: Անունին ընտրությունը շատ լավ եղած է: Կհավատամ, որ մեր հայրենի հողը, կանաչությունը, ժողովուրդը, ջուրերն ու քարերը մասնակցած են թերթին անունը մկրտելուն՝ «Հայրենիքի ձայն»: Ադ ձայնը կար մեր ժողովրդին հզոր զանգակին մեջ թաքնված ղողանջին պես, միայն քաջությունը պետք էր կապը քաշելու, որ ղողանջը տարածվի ծիրանի ալիքներուն նման թե՛ հայրենի աշխարհին, և թե՛ մանավանդ սփյուռին: Հայկականությունը դուրսեն չի գար ճիշտ այնպես, ինչպես դուրսեն չէ այդ հզոր զանգակի ձայնը: Մենք այժմ ավելի կխանդավառվինք մեր հայրենիքի վերելքով, մեր գրականությամբ, հայրենի ճարտարապետությամբ ու նկարագրով կերտված մեր Երևանով, մեր բանասիրական աշխատանքներով, մեր նոր սերունդով, որուն մեջ կա ուժեղ հայկականություն, ու այդ է, որ մեր հայ ժողովուրդը պետք է ձգե հավիտենականության մեջ:

Այդ հավատքեն որևէ շեղում արդեն տկարություն է»:

Հիշեցի երեկվա հանդեսի` Երևանից տեղափոխված գոհարազարդ տիկնոջը, հիշեցի մեկին, որին հայաստանյան սիգարեթ հյուրասիրեցի: Հոտ քաշեց, ասաց. «Ինչ գեշ կհոտի»,-ու դեն շպրտեց: Հիշեցի հայրենիքի դեմ մի քանի վայրահաչողների, ուրիշ-ուրիշ բաներ հիշեցի ու, խոսքս մի փոքր փոխելով, ասացի ուղեկիցներիս.

-Գնանք օթելս ու հայաստանյան կոնյակով խմենք Համաստեղի ոսկորների անհանգստության կենացը...

Վահագն Դավթյան. «Անխորագիր» վիպակ-էսսեից



Սիլվա Յուզբաշյանի (Silva Yuzbashyan) ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 6146

Մեկնաբանություններ