Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ի՞նչ է արել, չէ՞, որ հիշենք հերոսի ծննդյան օրը

Ի՞նչ է արել, չէ՞, որ հիշենք հերոսի ծննդյան օրը
30.06.2023 | 20:23

Գոռ Երմալովյանը, հերոս Գոռը դարձավ 22 տարեկան։

ՈՒ անկեղծ չգիտեմ, ճիշտը ասել` դարձավ 22, թե կդառնար 22։

Բայց ես վստահ եմ, որ Գոռը կա, մի այլ, շատ ավելի լավ տեղ։

Այսօր ուզում էի գրել այս մասին, գրել, որ տղերքը մեզ հավաքել էին Գոռի Նոր Կեսարիայի տանը, բայց տատանվում էի։

Ախր իրոք ամոթ է, շատ ամոթ է։

Ոչ մի հեռուստաալիք, այդ թվում «Հանրայինը» չհիշեցին, որ Գոռը, կյանքեր փրկած, մինչեւ վերջ կռված Գոռը այսօր դարձավ կամ կդառնար 22։

Ախր պարտադիր չէ, որ ծնողը ընկնի լրատվամիջոցի ոտքերը, որ որդուն հիշեն։

Ի՞նչ է արել, չէ՞, որ հիշենք հերոսի ծննդյան օրը։

Այո, ընդամենը կռվել է և կյանքը տվել հայրենիքին, և ոչ թե ամառային հանգիստը անցկացրել սիրելիի հետ ինչ-որ կղզում, որ այդ մասին գրեն, ցուցադրեն կամ սկանդալային կամ խիստ հայրենասիրական հայտարարություն չի արել։

Էս ի՞նչ օրն ենք ընկել։

Գոռ, ծնունդդ շնորհավոր, հերոս։

Այո, ի վերջո կես գիշերին մոտ որոշեցի ասել, որ այսօր Գոռը ծնվեց 22 տարի առաջ։

Գոռը հրաշալի ընտանիք ունի։

Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3761

Մեկնաբանություններ