Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Հրաշքներ կլինեն, բայց օդից չեն լինի

Հրաշքներ կլինեն, բայց օդից չեն լինի
22.04.2023 | 20:01

Հիսուսը Հուդեայի քաղաքական դաշտում ի հայտ եկավ, երբ դե յուրե իշխանություն էր համարվում Հերովդես արքայի կառավարությունը: Թեպետ անշուշտ փաստացի իշխանությունը Հուդեայում վաղուց պատկանում էր Հռոմին, որի ներկայացուցիչն էլ այդ ժամանակահատվածում Պոնտացի Պիաղտոսն էր: Ըստ պատմիչների նա վարում էր հարկային դաժան քաղաքականություն, անարգում էր հրեաների կրոնական հավատալիքներն ու սովորույթները, անխնա ճնշում էր ժողովրդական ապստամբությունները: Այսինքն, հռոմեացիք Հուդեայում անում էին այն ամենը, ինչ օտարերկրյա գործակալական ցանցերն անում են Հայաստանում տասնյակ տարիներ շարունակ:

Հերովդես արքան էլ հռոմեցիաների ձեռքերում զուտ խամաճիկ էր, որով նրանք ինչ-որ լեգտիմացում էին հաղորդում իրենց գաղութատիրությանը:

Հիմա, օրինակ, լեգիտմացման պատրանք ձևավորելու համար Հայաստանում էլ են ընտրություններ տեղի ունենում, բայց չգիտես ինչու լիքը մարդ դրանց արդյունքները նախապես գիտի, որտեղ էլ պրոցեսը մի փոքր շեղվում է նախապես նախագծվածից, ընտրատեղամասում լույսերն են տանում հաշվարկի ժամանակ:

Սակայն թեպետ Հերովդեսն էլ, Պիղատոսն էլ բազմաթիվ և հզոր լծակներ ունեին ժողովրդին ճնշելու համար, Հիսուսը միևնույն է Երուսաղեմ մտավ որպես արքա: Ընդ որում, նա դա արեց, ոչ թե ձիու վրա նստած, հպարտ հաղթանակած ասպետի տեսքով, այլ ավանակը հեծնած` հեզ ու խոնարհ կեցվածքով: Իսկ պատճառն այն էր, որ Հերովդեսի «իշխանությունն» ընդամենը հռոմեական փուչիկ էր: Փուչիկ, որը Հիսուսը տրաքցրեց, քանի որ իրերն իրենց անուններով կոչեց ու դե համ էլ, որովհետև պարզվեց Աստծո որդին էր, հրաշքներ էր կարողանում գործել:

Համենայն դեպ, մեկ հրաշքի մասին բոլոր 4 ավետարաններում էլ գրված է, այն է՝ 5000 հոգուն կերակրելը: Այնպես չի, որ Հիսուսից առաջ «փուչիկը» պայթեցնելու ցանկություն ունեցողների պակաս կար, ուղղակի ժամանակը դեռ չէր եկել: Հրաշքների համար ենթակառուցվածքներ են պետք, իսկ դա ժամանակատար գործ է: Տվյալ դեպքում Զելոտներին գրեթե 100 տարի պահանջվեց:

Մեր հայոց լեռնաշխարհի այս «աստվածային» իշխանությունները, դե բնական է` «հռոմեական» բոլոր փուչիկներին համահունչ հատկանիշներն ունեն՝ դեմոկրատիա, ժողովրդի քվե, ազատ մամուլ, կոռուպցիայի դեմ պայքար բան...

Ճիշտ է, արդեն դեսպանատներում էլ են խնդում Հայաստանի մասին խոսելիս, դեմոկրատիա բառն ասելուց, բայց ստիպված լիզում են ուրիշի թքածը (արդեն նույնիսկ բառացիորեն), քանի որ այդպես է պետք:

Ի միջի այլոց, Հուդեայում էլ դեմոկրատիա կար: Ընդ որում, Հիսուսին խաչելուց Դավթի տաճարի քրմերը կարողացան այնպես անել, որ քվեարկությանը մասնակցած ժողովրդի մեծ մասը խաչելուն կողմ քվեարկի, կամ գոնե էնքան բղավեցին, որ նման տպավորություն ստեղծվի, մինչդեռ մեր տեղական քրմերը, Քոչին մեյդան բերելով, ֆեյսբուք-յութուբները խիստ վերահսկելով, վերջի վարիանտ լույսերն ընտրատեղամասերում անջատելով, բանով, միևնույն է մեր Հերովդես Փաշինյանի ձայների գոնե քառորդ մասը չկարողացան ապահովել: Մարդկանց մեծ մասը, իմ պես, Հերովդեսին էլ, Հռոմին էլ, Քոչին էլ, մնացածին էլ գրողի ծոցն ուղարկեց ու չգնաց ընտրությունների: Սա է փաստը:

Թե բա՝ ձայն բազմաց, ձայն Աստծո: Հիմա մեր բազմության 75 %-ը Էս իշխանությանը չի ընտրել: Դա է փաստը: Սրանց ընտրել է Մոսկվան, Բաքուն, Անկարան, Վաշինտոնը և Բրյուսելը, ու առանց այս հռոմեացիների նա 15 վայրկյան չի ձգի: Հետևաբար, Հայաստանում չկա իշխանություն: Կա օկուպացիոն վարչակազմ, որը, ի դեպ, անշուշտ` Աստծո կողմից մեզ ուղարկված պատիժ է: Եվ եթե մենք չենք ուզում այլևս պատժվել, ընդամենը պետք է հետևել Աստծո պատվիրաններին: Չեմ ասում բոլորս հետևենք, չէ, գոնե այնքան, ինչքան Աստծո պատվիրաններին են հետևում Մոսկվայում, Բաքվում, Անկարայում, Վաշինտոնում և Բրյուսելում: Հենց որ գոնե մոտենանք այս քաղաքներում ապրող աստվածավախ մարդկանց տոկոսին, մեզ մոտ էլ հրաշքներ տեղի կունենան:

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Եթե հանկարծ որոշեք սպասել Հիսուսի գալուն, որ նորից ձեր մեղքերն իր վրա վերցնի, ասեմ ձեզ, իմանաք՝ թեպետ իր գալով նա լույս սփռեց ողջ աշխարհի վրա` բուն Հուդեան այդ լույսը ոչնչացրեց, իսկ իսրայելցիներին բնաջնջեց: Հիսուսի եղբոր` Երուսաղեմի արքեպիսկոպոսի սպանությունից հետո ազգային ազատագրական պատերազմը վերածվեց քաղաքացիականի ու չմարեց մինչև վերջին իսրայելցին չարտաքսվեց իր երկրից: Սա էլ պատմական փաստ է:

Լույսը կարող է լուսավորել, կարող է և կուրացնել, կարող է նաև այրել, մոխիր դարձնել, էս էլ ֆիզիկայից մի փաստ:

Դիտվել է՝ 2253

Մեկնաբանություններ