ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը Ադրբեջանում իրարանցում է առաջացրել

Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը Ադրբեջանում իրարանցում է առաջացրել
30.05.2024 | 13:25

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հայտարարել է, թե մինչև տարեվերջ Ռուսաստանը պատրաստվում է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում։ Այս հանգամանքն Ադրբեջանում առաջ է բերել տարակուսանք ու իրարանցում։ Խնդիրն այն է, որ նրանք համարում են, որ Բաքվում արդեն կա հյուպատոսություն, իսկ եթե կարիք կա նոր հյուպատոսության, ավելի տրամաբանական է այն բացել մեծությամբ երկրորդ քաղաք Գանձակում, բայց ոչ՝ Ստեփանակերտում։

Նման հայտարարությունը, որին առավել ևս կցված է ժամկետ, ինքնին հետաքրքիր է, և չեմ բացառում, որ այն ուղիղ առնչություն ունի Ադրբեջանի կողմից վերջին օրերին արված` Ստեփանակերտը սեպտեմբերից վերաբնակեցնելուն առնչվող հայտարարությունների հետ։ Ամեն դեպքում, Բաքուն մի կողմից հայտարարում է, որ հայերն Արցախից բռնի չեն հեռացվել և կարող են ցանկացած պահի վերադառնալ, մյուս կողմից այսօր արդեն նշում է, թե Ստեփանակերտում դեռ երկար ժամանակ մարդ չի բնակվելու և հետևաբար հյուպատոսություն հիմնելու անհրաժեշտություն չկա։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1163

Մեկնաբանություններ