Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Արդուկած ուղեղների զառանցանքը

Արդուկած ուղեղների զառանցանքը
13.03.2024 | 18:05

Օրերս ռուս բանաստեղծ Ս. Եսենինի և նրա ,,Шаганэ, ты моя Шаганэ ,, հանրահայտ բանաստեղծության մասին կարդացի մի ռուս գրականագետի վերլուծություն, որտեղ խոսք եղավ նաև Շահանեի նախատիպի իրական անձնավորություն լինելու մասին։ Եվ քանի որ հեղինակը նշեց, որ Շահանեն հայուհի Շահանե Տալյանն է, ադրբեջանցի օգտատերերը ոհմակով վրա տվեցին ռուս գրականագետին։ Ըստ ուղտ իլհամի հիշյալ ոհմակի՝ Շահանեն ադրբեջանցի է. «Երբ Եսենինը Բաքու է եկել, հիվանդացել է, ու նրան ամեն օր այծի կաթ է տարել Շահան գյուղից մի աղջիկ։ Եսենինը նրա գեղեցկությունից սիրահարվել է։ Աղջկան հարցրել է՝ անունդ ի՞նչ է , նա էլ ռուսերեն չի իմացել, ասել է՝ Ման Շահանայամ (ես Շահանից եմ), ու Եսենինը գրել է Շահանե բանաստեղծությունը»։

Էստեղ դադար տամ ու հարցնեմ ՝ դուք այստեղ տրամաբանություն տեսնու՞մ եք, պարոնայք ազիկներ։

«Անունդ ի՞նչ է»։ «Ես Շահանից եմ»։

Սա ընդամենը սարքովի, աննորմալ երկխոսություն է։ Լեզու չիմացող թրքուհին եթե կռահել է, թե Եսենինը ինչ է հարցնում, ինչու՞ իր անունը չի ասել, այլ՝ ես Շահանից եմ։ Կամ՝ Եսենինը ո՞նց հասկացավ՝ ինչ ասել է՝ ման Շահանայամ (ախ, այո, թարգմանիչ են ունեցել), որ բանաստեղծությունն էլ վերնագրի Շահանե, ինչը, ըստ թուրքերի, նշանակում է շահանցի աղջիկ։

Հիմա ամենակարևորը. 20- րդ դարասկզբին թրքուհին կարող էր անծանոթ տղամարդու հետ լեզու թրջե՞լ։ Ու Եսենինն էլ կարող էր նրա երեսը տեսնել ու սիրահարվե՞լ։ Չէ, դուք իսկապես «հինավուրց» ազգ եք։ Կարդացեք, խնդրեմ, ձեր մշակույթի պատմության պաշտոնական էջից է։

Если молодожёны жили совместно с родителями мужа, то невестка должна была избегать всех мужчин в семье, не входить в комнату, где сидели старшие члены семьи. А до рождения первенца молодая женщина не могла обратиться к кому-либо из старших членов семьи, она обязана была закрывать лицо и волосы от всех мужчин.

Բայց Եսենինի առաջ թրքուհին դեմքը բացել է, և բանաստեղծը սիրահարվել է ու ստիպված չի եղել ասելու. ,,Гюльчатай, открой личико,,։ Ի դեպ, վերոհիշյալ հոդվածի սկզբնամասում ադրբեջանական Շահան գյուղը հիշատակվում է որպես 5000-ամյա գյուղ, իսկ մի երկու պարբերություն հետո նշվում, որ ադրբեջանցի ժողովուրդը ձևավորվել 14-15 -րդ դարերում։ Սա է սրանց մտածողությունը։ Էստեղ են ասել՝ մորեխն աշխարհը կերել է, քանի որ իրենց կեղծիքն ու սուտը բրթելով առաջ են տանում։ Իսկ «խաղաղասեր» Նիկոլն ասում է՝ կարող ենք ախպերավարի ապրել։ Ո՜նց չէ, դուռը բաց արեք, ախպերությունն է եկել։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1703

Մեկնաբանություններ