Թեև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը դեռ չի հստակեցրել, թե ատոմակայանի հումքի մատակարարման հարցում որ ընկերության հետ է շարունակելու համագործակցությունը, կառավարման գործող պայմանագիրը երեկ չեղյալ հայտարարվեց։ Կառավարության նիստին նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացրեց, գործադիրն էլ հաստատեց ՌԱՕ ԵԷՍ-ի հետ կառավարման պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցնելու մասին որոշումը։ Հիշեցնենք, որ, ըստ պայմանագրի, ժամկետը լրանում էր 2013-ին։ Թե ինչով է պայմանավորված այս հապճեպ որոշումը, առայժմ դժվարանում ենք ասել։ Կարող ենք ընդամենը ենթադրել, որ ռազմավարական արժեք ունեցող էներգետիկ համակարգը, ինչպես միշտ, քաղաքական մեծ խաղի անբաժան ուղեկիցն է։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ