Օրերս պետեկամուտների կոմիտեն հրապարակեց «Գազպրոմ Արմենիայում» կատարած ստուգումների արդյունքները, որոնց համաձայն, այս ընկերությունը խոշոր չափի հարկային պարտավորություններ չի կատարել։ Խոսքը մի քանի միլիարդ դրամի մասին է։
Նախօրեին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հայտարարեց, թե չեն հասկանում` ինչու են նախկին իշխանությունները «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունը սկսել ճանապարհի ամենադյուրին և ամենաբարվոք հատվածներից, երբ նոր որակի ճանապարհի կարիք կար լեռնային գոտիներում:
Ալավերդու պղնձաձուլարանի ոդիսականը ՎՏԲ-ից մինչև Չինաստան է ձգվումԱլավերդու պղնձաձուլական գործարանը փակելու հարցը դեռևս քննարկման փուլում է, այն փակելու կառավարական պարտադրանք չկա:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ իրանական կողմը կհամագործակցի նաև հայ փորձագետների՝ բնապահպանների, սոցիոլոգների, հնագիտության մասնագետների հետ, ովքեր ավելի խորությամբ են տիրապետում առկա խնդիրներին։
Դոլարը թանկանում է, ապրանքների գները աճում են, նույնն են մնում աշխատավարձերն ու թոշակները, իսկ մարդիկ էլ, Փաշինյանը կասեր, ոչ թե աշխատանք չունեն, այլ «լոդրություն» են անում։
Ցավոք, բնությունը մոտակա հեռանկարում նույնպես լավ բան չի խոստանում. բնապահպանության նախարարի հավաստմամբ՝ ոռոգման ջրի պահանջարկն առաջիկայում ավելանալու է, բնապահպաններն ընդգծում են այդ ջրի պակասելու հավանականությունը. շրջապատի ջերմային ֆոնը ուժգնանալու է, տեղումները նվազելու են:
Ամուլսարի հանքի շահագործման հարցը դեռևս շարունակում է առկախ մնալ, իսկ կառավարությունն էլ չի կողմնորոշվում՝ խնդրի ինչ լուծում գտնի, որ թե՛ գայլերը կուշտ լինեն, թե՛ ոչխարները՝ անվնաս:
Տպավորությունն այնպիսին է, թե ով իշխանության տեր է դառնում, կտրուկ փոխում է իր տեսակետը, նույնիսկ ամենաընդդիմադիր գործիչ Փաշինյանն է սկսել նախկին իշխանության «թեզերը» կրկնել։
Գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին իշխանափոխությունից հետո հաճախ են խոսում, բայց գործնականում իրավիճակը դեռ նույնն է։ Առաջինը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել են գազի սակագնի հարցը։
«Մոտ 30 տարի մենք ենթարկվեցինք էթնիկ զտումների և օկուպացիայի, բայց թվում էր, թե մենք ենք ագրեսորը։ Եվ լրատվամիջոցների լուսաբանումների, ինչպես նաև, ինչպես արդեն նշեցի, քաղաքական դրդապատճառներով հաղորդագրությունների ու որոշումների արդյունքում մենք դարձանք միջազգային պատժամիջոցների օբյեկտ...