28.03.2014|
00:05
Նավրուզը հին իրանական Նոր օրվա ¥Նոր տարվա¤ տոնն է, այսինքն` Ամանորը։ Նշանավորում է ոչ թե օրացուցային, այլ բնական գարնան գալուստը։ Կարծես ոչ մի վատ բան չկա այն բանում, որ հին իրանցիների այդ պայծառ տոնը հիմա ոգեշնչում է ոչ միայն Իրանի ժողովրդին, այլև, փաստորեն, ամբողջ մահմեդական աշխարհը։ Ի վերջո, նույն արաբները, ասենք` թուրքերն էլ, դարեր շարունակ եթե մի բան հասկացել են համաշխարհային քաղաքակրթությունից, ապա միայն ու միայն այն պատճառով, որ նրանց կրոնական կամ էլ զավթողական արշավների ճանապարհին միշտ կանգնած է եղել Իրանը իր բազմահազարամյա ու հարուստ մշակույթով։ Ինչո՞ւ, հապա, քոչվորներն էլ մի մազաչափ գոնե ավելի քաղաքակիրթ չդառնան...