Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Կայսրությունները չունեն էմոցիաներ, ունեն բացառապես շահեր

Կայսրությունները չունեն էմոցիաներ, ունեն բացառապես շահեր
18.08.2024 | 23:03

Ամենազարմանալին այն է, որ մարդիկ առավոտից երեկո Պուտին են հայհոյում, ու հիմա էլ զայրացած գոռում, թե բա «վա՜յ, տեսա՞ք, Պուտինը Ալիևի տուն է գնացել։ Տեսա՞ք ձեր դաշնակիցը ինչ քըխ է»:

Զարմանալին այն է, որ այսպես ասողները լավ գիտեն՝ կայսրությունները չունեն էմոցիաներ, այլ՝ բացառապես շահեր։ Իսկ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Բրիտանիան կայսերական ինքնություն ունեցող տերություններ են, որոնց էությունը չի փոխվել։ Ու միշտ, երբ անհրաժեշտ լինի, կայսերական շահերի տեսանկյունից հազար հատ Հայաստան ու Ադրբեջան կզոհաբերեն, ինչպես որ մենք կանեինք:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3438

Մեկնաբանություններ