ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Մեր ողբերգությունների հիմնական պատճառներից մեկը մեր անմիտ պահվածքն է

Մեր ողբերգությունների հիմնական պատճառներից մեկը մեր անմիտ պահվածքն է
24.04.2024 | 17:23

Մենք զարմանալի վերաբերմունք ունենք մեր ողբերգությունների ու մեր ավելի մանր անհաջողությունների նկատմամբ։

Մենք նկատում ենք դրանք, երբ արդեն կատարված կամ կատարվող փաստեր են լինում։

Այնինչ, դրանք պետք է ոչ թե նկատել, այլ տեսնել մտովին, երբ դրանք դեռ նոր-նոր են սկսվում, բայց դրա համար պետք է մանկամիտ չլինել։

Պետք է նաև մեկ անգամ ևս շեշտել, որ մեր ողբերգությունների ու անհաջողությունների հիմնական պատճառներից մեկը մեր անմիտ պահվածքն է, որը, ընդհանուրի շահին ծառայելու փոխարեն, ծառայում է փոքրաթիվ անհատների շահին։

Մեր այսօրվա ողբերգությունները սկսվել են դեռ այն ժամանակ, երբ ԼՏՊ-ի իշխանությունը իր առաջին անմիտ քայլերն էր անում, որոնք էլ հետագայում բազմապատկվեցին եկող իշխանությունների անմիտ քայլերի շարանով։

Եվ պետք է հստակորեն հասկանալ, որ նրանց անմիտ քայլերը բացատրվում են ոչ թե իրավիճակը չհասկանալու հանգամանքով, այլ պետականության ամրապնդման փոխարեն առաջնորդվելով սեփական իշխանությունը ամրապնդելու նկատառումներով։

Այդպես են մանկամտորեն կտրում այն ճյուղը, որի վրա նստած են։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1601

Մեկնաբանություններ