Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Մարդկային գիտակցության մանիպուլյացիայի 10 մեթոդները

Մարդկային գիտակցության մանիպուլյացիայի 10 մեթոդները
17.04.2024 | 06:54

Սկիզբը՝ այստեղ

Նոամ Չոմսկու 7-րդ մեթոդը կոչվում է. «հետաձգել կատարումը»:

Պակաս արդյունավետ չէ նաև տհաճ տեղեկատվության փոխանցման այս մեթոդը։ Իշխանությունները տարբեր խողովակների միջոցով մարդկանց հայտնում են. «Փոփոխությունները բացասական են, բայց չափազանց անհրաժեշտ, սակայն այս իրադարձությունները հիմա չեն սկսվի»։ Նպատակն է ստանալ հանրային հավանություն ապագայում այս գաղափարի իրականացման համար։ Մարդու համար ավելի հեշտ է ապագայում զոհաբերությունների համաձայնել, քան թե՝ հենց այդ պահին:

Օրինակ՝ «3 տարի հետո ստիպված ենք թանկացնել էլեկտրաէներգիան», բնակչության կողմից շատ ավելի լավ կընկալվի, քան «մենք թանկացնում ենք էլեկտրաէներգիան, քանի որ դա խիստ անհրաժեշտ է»։ Նախ, ժամանակի ընթացքում մարդիկ կվարժվեն այն մտքին, որ փոփոխությունները վաղ թե ուշ կլինեն, և երբ գա այդ պահը, նրանք խոնարհաբար կընդունեն դրանք: Երկրորդ՝ մենք հակված ենք մխիթարվելու միամիտ հույսերով, որ դա չի իրականանա, և ամեն ինչ լավ կլինի։

Շարունակելի

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 4780

Մեկնաբանություններ