ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Սրանց տեսակն ամենից վտանգավորն է

Սրանց տեսակն ամենից վտանգավորն է
26.03.2024 | 06:55

Ոսկեպարը Երևանն է հանձնում. խնդիրը Ոսկեպարում դժվար կարողանաք լուծել, իրականում էնտեղ խնդիր էլ չկա:

Ու մեկ էլ շատ եմ «սիրում» ոմանց կուլտուրական լռությունը, զուսպ քննադատությունը՝ ուղղված նիկոլին, ու մեկ էլ հանկարծ առիթ է լինում, սկսում են «սատկացնել» ԱԺ տիտղոսային ընդդիմությանը կամ, ասենք, ռուսներին, ազգայնականներին, պետությունը ՀԿ-ից տարբերողներին:

Սրանց տեսակն ամենից վտանգավորն է. սրանց մի մասը լավ էլ ինտելեկտուալ են, ասեմ ձեզ, մի քանի լեզու գիտեն, ոմանք մի քանի երկրի քաղաքացի են, գրագետ են, բայց մի քանի հետաքրքիր օրինաչափություն կա՝ նախ, ավելի շուտ աղանդ են և ունեն իրենց սուրբը, ատում են զինվորական հագուստը, երրորդը՝ ասֆալտի վրա վախկոտ են: է՛ս է:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1114

Մեկնաբանություններ