ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Լինելով թերուս և կիսագրագետ, նա դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ

Լինելով թերուս և կիսագրագետ, նա դասակարգային ատելություն ունի գրագիտության և  կրթության նկատմամբ
19.03.2024 | 10:12

Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին հայտարարել է.

«Ի վերջո Երևան քաղաքում երկարաժամկետում պետք է ոչ մի բուհ չլինի, և «Ակադեմիական քաղաքից» դուրս ոչ մի բուհ չպիտի լինի»։

Փաստորեն, Փաշինյանը նույն վերաբերմունքն ունի կրթության օջախների նկատմամբ, ինչ քաղաքակիրթ աշխարհում որդեգրում են կազինոների նկատմամբ:

Դա պարզ ֆրեյդիստական բացատրություն ունի: Լինելով թերուս և կիսագրագետ, նա դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ:

Ակադեմիական քաղաքդ սարքում ես` սարքի, բայց ինչու՞ ես արգելում որևէ ԲՈՒՀ այդ քաղաքից դուրս, կարծես գործ ունես մեկուսացվելու ենթակա մի ժանտախտի հետ:

Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 1056

Մեկնաբանություններ