ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Մենք միշտ էլ եղել ենք օտարասեր, օտարամոլ

Մենք միշտ էլ եղել ենք օտարասեր, օտարամոլ
09.03.2024 | 08:05

Դեռևս 2016 թվականին հեռուստաեթերից՝ «Մի գավաթ սուրճ» իմ հեղինակային ծրագրում, ահազանգեցի, որ Ադրբեջանը գինի է արտադրում «Բասարգեչար» պիտակով, շշի պիտակի վրա էլ պատկերված է Հայաստանի քարտեզը, ու արտահանում, տարածում է աշխարհով մեկ։ Ոչ մի արձագանք, ոչ մի պաշտոնական բողոք չեղավ։

Եվ հիմա զարմանում եք , որ ուղտ Իլհամը իրենն է համարում Սևանը, Ջերմուկը, Սյունիքը , Երևանը... Իսկ եթե զայրանամ ու փակագծեր բացեմ, ասելու եմ՝ մենք միշտ էլ եղել ենք օտարասեր, օտարամոլ։ Որ կողմ նայում ես՝ թուրքական տեղանուններ են՝ կըրխ բուլաղ, ուչ աղաջ, Շիրին սու, Թոխմախ գյոլ, ու էսպես շարունակ։ Ուղտ Իլհամն էլ ասում է՝ եթե էդ տարածքները ձերն են, ինչու՞ անվանումը հայկական չէ։ Դե պատասխանը տվեք։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1699

Մեկնաբանություններ