Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Իշխանություն-ընդդիմություն-ժողովուրդ

Իշխանություն-ընդդիմություն-ժողովուրդ
03.03.2024 | 10:39

Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական ֆորումից հետո Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով ՀՀ իշխանությունների հակառուսական քայլերի մասին, ասաց. «Եթե սա ողջ Հայաստանի ղեկավարության գնահատականն է՝ հիմնված ժողովրդի կարծիքի վրա, ապա սա անհրաժեշտ է դարձնում շատ բան վերանայել ռուս-հայկական հարաբերություններում»։

Հիմա Հայաստանում գործող և իրենց ընդդիմադիր համարող կուսակցություններն ու անձինք, որոնք ունեն մարդկային և ֆինանսական ռեսուրսներ, չե՞ն ուզում կազմակերպել և ցույց տալ, որ կա ժողովրդի զգալի մաս, որը համաձայն չի Արևմուտքի հրահանգով իրականացվող ՀՀ իշխանությունների հակառուսական քայլերի հետ։

Եթե այդ ընդդիմադիր ուժերը մոտակա օրերին չնախաձեռնեցին հայ-ռուսական հարաբերությունները պահպանելու և պաշտպանելու մեծ ժողովրդական և քարոզչական արշավ, ապա կարող ենք պնդել, որ ՀՀ իշխանությունների հակառուսական քայլերը հիմնված են ժողովրդի կարծիքի վրա, որի մաս են կազմում ընդդիմադիր ուժերը։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 1490

Մեկնաբանություններ