«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

«ՓՌԳԻՃԻ» ընտրազանգվածը ե՞րբ է հանգստանալու «հեղափոխական» հյուրանոցում

«ՓՌԳԻՃԻ» ընտրազանգվածը ե՞րբ է հանգստանալու «հեղափոխական» հյուրանոցում
04.02.2024 | 17:01

Նիկոլ Անհողը Ծաղկաձորում ներկա է գտնվել նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցի վերաբացմանը:

Սա այն հյուրանոցն է, որը նվիրատվության անվան տակ փաստացի «խլվեց» Նիկոլի կողմից նախկին պաշտոնյայից և այդ փաստն ուղղակի ցնծություն և անասելի հրճվանք առաջացրեց Նիկոլին երկրպագող միատամանի, տարվա մեջ երկու անգամ՝ ծննդյան օրը և Ամանորի կապակցությամբ լողացող, դիվան «քշող», քաղաքականապես անգրագետ և ստամոքսով մտածող մասսայի մոտ, ով կարծում էր, որ իրենց ծոցից և գրեթե իրենց նման կենցաղ վարող Նիկոլն այդ «հեքիաթային» հյուրանոցում, որի դռնակին իրենք մոտ գալ չէին կարող, փարթիներ է կազմակերպելու իրենց համար կամ էլ վաճառելու է ու գումարը տա իրենց:

Հյուրանոցը նախկին տիրոջից նվեր ստանալուց գրեթե 6 տարի անց այն կրկին բացվեց, որը, ըստ լուրերի, այժմ պատկանում է նիկոլական օլիգարխներից մեկին:

Ինչպես և բոլոր հետհեղափոխական երկներում, այդպես էլ Հայաստանում հեղափոխություն կատարածները մնացին խաբված. իրենց կողմից իշխանության բերված «բոմժերը» և «սադախլոյական» շոր հագնողները, պարտքով փաբերում էժան գարեջուր խմողները օլիգարխներ դարձան, իսկ իրենք էլ ինչպես կային այդպես էլ լավագույն դեպքում մնացին՝ անատամ, «անթրաշ-անպլաշ», բայց մեծ հույսով, որ իրենց կողմից իշխանության բերված «ՓՌԳԻՃԸ» մի օր էլ իրենց մասին կհիշի ու, օրինակ, լուսանկարում պատկերվածներից ոմանց կհրավիրի հեղափոխության սիմվոլ դարձած նախկիններից «խլված» նախկին «Գոլդեն փելես» հանգստանալու...

Համոզված եմ՝ չի լինելու նման բան:

Բայց իրենց «ՓՌԳԻՃԻՆ» նրանք հավատում են ու հույս ունեն, որ ՆիԳոլը նախկիններին ունեզրկելու է ու այդ ամենն իրենց է տալու, հավատում են, որ, օրինակ, ախուրյանցի բնորդուհի-մաքրուհի Անոն Ծառուկյան Գագիկի «Մայբախն» է քշելու...

ՈՒ այդպես հավատալով ապրում են 6 տարի՝ չհասկանալով, որ իրենց «ՓՌԳԻՃԸ» հակահայ դավաճան է ու բացի պարտքով արված ասֆալտից ու թուլափայ թոշակ ու աշխատավարձ բարձրացնելուց, որն արդեն շատ վաղուց գնաճը խժռել է, ուրիշ ոչինչ չի անելու իրենց համար, եթե «full» չծախի թուրքերին...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2497

Մեկնաբանություններ