ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Հարցեր, որ պատասխան են ակնկալում

Հարցեր, որ պատասխան են ակնկալում
26.11.2023 | 17:43

Այս հարցերը բնականաբար չեն հնչի:

Հայաստանում խոսք չկա, միայն աղմուկ է.

1. Ո՞ր բարոյական իրավունքով են Փաշինյան Նիկոլն ու իր մարզպետները, որոնց ճնշող մեծամասնությունը զինվորական ծառայությունից խուսափել են, առ այսօր Հայաստանում իրականացնում զորակոչ: Ինչպե՞ս կարող է զորակոչից փախածը զորակոչ իրականացնել:

2. Արարատ Միրզոյանը եղել է նախկին ռեժիմի հատուկ ծառայությունների գործակալը: 2018 թվի բեմականացումից հետո Արարատը դառնում է փոխվարչապետ:

Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ վաչապետի բարյացակամ վերաբերմունքը ԱԱԾ գործակալների նկատմամբ: Արդյոք սա չի՞ վկայում, որ նա ևս եղել է հավաքագրված ԱԱԾ-ի կողմից:

3. ՀՀ վարչապետի կողմնակիցները սիրում են պնդել, որ Արցախը գցել են Փաշինյանի գրպանը: Սակայն մինչև արցախյան հիմնահարցը Փաշինյանի գրպանը գցելը, այնտեղ պիտի գցեին նաև իշխանությունը և արդյոք սա, ըստ էության, ինքնախոստովանական ցուցմունք չէ՞:

4. 2017 թվականին լուծարվում են ՔՊ կուսակցության տարածքային բոլոր կառույցները, քաղաքական խորհուրդը: 2017 թվականի հոկտեմբեր ամսին Փաշինյան Նիկոլը ՔՊ վարչության նիստում դնում է ՔՊ կուսակցության հիմնադիր անդամներից, կուսակցության առաջնորդներից մեկի հեռացման հարցը: Ո՞րն է եղել պատճառը և ինչու՞ մամուլը այդպես էլ չանդրադարձավ՝ իշխող քաղաքական խմբի պատմության այս դրվագին:

5. Վերջին հինգ տարիների ընթացքում կաշառակերության, ապօրինի գործունեության համար քանի՞ նիկոլական նախարար ու մարզպետ է կալանավորվել:

6. Ինչպե՞ս է ստացվել, որ թավշյա հեղափոխությունից հետո ազատության մեջ է մնացել ՀՀ երրորդ նախագահ Սերժիկ Սարգսյանը:

7. Ինչպե՞ս է ՀՀ վարչապետն իրեն զգոււմ՝ ՀՀ երրորդ նախագահի հետ դուռ դռան աշխատելիս: Ինչպե՞ս է ՀՀ վարչապետն իրեն զգացել՝ կառավարական ամառանոցներում՝ երրորդ նախագահի հետ դուռ դռան վեց ամիս ապրելու ժամանակ:

8. Ինչու է ՞ խախտել 2020 թվականի հոկտեմբեի 10-ի հրադադարը:

9. Եթե Շուշին 1991 թվի Աստանայի հռչակագրով Հայաստանի իշխանություններն ընդունել էին Ադրբեջանի կազմում, ապա ինչու՞ է 2018-2020 թվականների զորակոչերն ուղարկել Աղդամ ու Ջաբրայիլ:

10. Ռյունոսկե Ակուտագավան ասում է, որ չկա ավելի ծանր պատիժ, քան՝ անպատիժ ապրելը: Ի՞նչ ես մտածում թրաշվելու և պատիժդ մեղմելու համար արդարադատության առաջ կանգնելու մասին:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2580

Մեկնաբանություններ