Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Ժամ առաջ փորձելու են կանգնեցնել ժողովրդի ցասումը

Ժամ առաջ փորձելու են կանգնեցնել ժողովրդի ցասումը
22.09.2023 | 11:50

Զգուշացնում եմ շարժման մասնակիցներին և համակարգողներին. պետական դավաճանը պատրաստվում է արագ սադրանքներ հրահրել , որ շատ շուտ ձերբակալի շարժման համակարգողներին և հայտարարի ռազմական դրություն ու պարետային ժամ։ Պետական դավաճանը հասկանում է, որ հասարակության մեջ չունի ոչ մի աջակցություն, սեփական թիմում խուճապ է, ուժային կառույցները ցանկացած պահի կարող են շրջվել իր դեմ։ Հետևաբար, ժամ առաջ անհրաժեշտ է ձեռնարկել թեկուզ ոչ իրավաչափ և իրավիճակին ոչ համարժեք միջոցներ՝ կանգնեցնելու ժողովրդի ցասումը...

Թե ինչ քայլ կձեռնարկի շարժման համակարգող խորհուրդը՝ իրենց լիազորությունների շրջանակն է:

Տիգրան Հակոբյան

Դիտվել է՝ 3737

Մեկնաբանություններ