«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Wildberries

Wildberries
10.09.2023 | 20:56

Մի քանի օր առաջ երկիրը մաս-մաս հանձնող կառավարության շենքի դիմաց հավաքվել էին մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք իրենց բողոքն էին հայտնում մանրածախ առևվտրի ոլորտում ի հայտ եկած ռուսական կազմակերպության գործունեության դեմ։

Մեղադրանքները պարզապես ծիծաղելի էին, բա թե դեմպինգ են անում:

Եվ դա դեմքի լրջագույն արտահայտությամբ պնդում էին մարդիկ, ովքեր հիպերինֆլյացիայի տեղական ցեցերն են։

Հարցը խորապես ուսումնասիրման կարիք ունի և մենք փորձելու ենք որոշ հետաքրքրաշարժ դրվագներ ներկայացնել։

1.wildberries ցանցը Հայաստան է մուտք գործել համեմատաբար վերջերս և ցանցում վաճառվող ապրանքների գները բավականին ցածր են։

Հիմնական պատճառը չինական արտադրողների կողմից սահմանված գներն են, որոնք, ըստ երևույթին, պետական սուբսիդավորման են ենթարկվում չինական իշխանությունների կողմից։

Պատճառը արտահանմանը միտված տնտեսական հանգույցների հզորացումն է, որի օգնությամբ երկրում կառավարելի վիճակում են հայտնվել զբաղվածության գործակիցները:

Այլ կերպ ասած չինական տնտեսական քաղաքականության ղեկավարները կարճ փողով, սուբսիդիաներով քանդում են ներմուծող երկրների տնտեսությունը, նրանց ներքին սպառումը ուղղորդելով դեպի չինական արտադրանք։

Արդեն իսկ ներքին արտադրող չունեցող երկրի ներքին սպառումը կլանելու միակ պատվարը մնացել են մանր առևտրականները, որոնք փորձում են ինչ-որ հովանավորչական օգնություն քերել տնտեսապես տգետ կառավարչական հարթակներից։

Վստահ եղեք, որ այդ անհավասար կռվում հաղթելու է չինական արտահանումը և դրա wildberries անունով գործիքը։

2. Բնականաբար, շատերին կհետաքրքրի wildberries կիսամոնոպոլ կարգավիճակը։

Ինչպե՞ս ստացվեց, որ այդ վտանգավոր տնտեսական հարթակը մեր երկրում սկսեց աշխատել առանց մրցակիցների: Իսկ մրցակիցներ կան և շատ։

Նույնպիսի, նմանօրինակ ապրանքային պահեստ, տեսականիով գործում են բազմաթիվ և՛ չինական,

և՛ ռուսական հարթակներ, որոնք սակայն դեռևս Հայաստան մուտք չեն գործել և ավելի քան ակնհայտ է, որ կան որոշ ստվերային շահագրգիռ ներհայաստանյան մասնակիցներ, որոնք էլ հնարավոր բոլոր մեթոդներով փակում են հայկական շուկայի մուտքը։

Պատասխանի համար հիշեցնենք, որ wildberries ղեկավար կազմին և

Սեփականատիրոջն ընդունել է երկրի բարձրագույն ղեկավարությունը։

Դրանից զատ, վերջին օրերին պարզվեց, որ այդ ցանցը պետական բյուջե չի վճարել միլիոնավոր դոլարների հարկեր ավելացված արժեքի մասով և ՊԵԿ կողմից հերթական ուսումնասիրության արդյունքում միայն կազմակերպությունն ընդունել է իր մեղքը և կատարել վճարումները:

ՈՒշադրություն դարձրեք, որ ահռելի հարկեր թաքցնելու, դրանք ժամանակին և ամբողջ ծավալով չվճարելու բացահայտված փաստով քրեական գործ չի հարուցվել։

3. Հետաքրքիր հարց է նաև վերոհիշյալ հարթակի գնումների դիմաց վճարումները։ Գնորդներն անուղղակի կերպով ստիպված են կատարել քարտային վճարումներ ռուսական ռուբլով։

Արդյունքում կատարվող արժութային փոխանակումից միջնորդ բանկերը ստանում են միջնորդավճար

3-5 տոկոսի չափով։

Ընդհանրապես հայկական տնտեսության բանկային բաղադրիչի մեջ ակնհայտ նկատվում է մի խորքային կարտելային համաձայնության վիճակ, որի արդյունքում տուժվում են ՀՀ քաղաքացիները և գերշահույթներ են ստանում բանկերը։

Եվ գերշահավետ բանկային համակարգ վերջին տարիներին չի արտոնագրվել որևէ նոր բանկ, բացի խաղային ինդուստրիայի դրամապանակ դիտարկվող FAST բանկը, որի սեփականատերերը մտերիմ հարաբերություններ ունեն երկրի բարձրագույն պաշտոնատար անձանց հետ։

4. Թեմայի հետ առընչվող հարցապնդումներից կարևորը ՀՀ կառավարության վերաբերմունքն է։ Երկրի արտադրողական ներուժը քայքայող օտարերկրյա հսկայի գործունեության դեմ ոչինչ չի ձեռնարկվում։

Իսկ ի՞նչ կարելի էր անել:

Կարծում եմ, որ կարելի էր առնվազն

ա) ուսումնասիրել wildberries հարթակում ամենից շատ պահանջված ապրանքների ցանկը:

բ) Ցանկում ներառված ապրանքների արտադրության նպատակով ստեղծել կլաստերներ:

գ) Ստեղծված արդյունաբերական հանգույց կլաստերներում գործող տնտեսվարողներին ազատել ավելացված հարկի վճարումից, դրանով իսկ մրցունակ դարձնելով հայկական արտադրանքը

դ) Առանձին ապրանքատեսակների մասով wildberries հարթակին պարտադրել ներքին շուկայի օժանդակության հավելավճարներ կամ բացառիկ արգելք ֆիլտրեր։

Կարծում եմ, թեմայի շուրջ մտահոգությունները կարելի է և պետք է գտնեն լուծումներ, բայց դրա համար պետք են համարձակ, տնտեսական կառավարիչներ, որոնք կաշկանդված չեն լինի երկրի բարձրագույն պաշտոնյաների և ինչ-որ օտարերկրյա գործարարների ստվերային զրույցների պարտավորություններով։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 5474

Մեկնաբանություններ