Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

«Կենացներով» մարդկանց հրապարակում չես պահի

«Կենացներով» մարդկանց հրապարակում չես պահի
04.09.2023 | 08:28

Եթե վերջին հանրահավաքից հանենք կազմակերպիչների հետ փոխկապակցված անձանց, ապա կստացվի մոտ 8 հազար գիտակից, հայրենասեր և քաղաքականապես ակտիվ քաղաքացիների մեծ խումբ։

Այս թիվը ավելի քան բավարար է իշխանափոխություն սկսելու ստարտային պայմանների համար։ Եթե սրան գումարենք Հայաքվեի 58.000 գիտակից և ակտիվ քաղաքացիներին, հետո գումարենք այն մարդկանց, ովքեր Հայաքվեին չեն մասնակցել զուտ միջոցի հետ համամիտ չլինելու պատճառով, բայց նպատակի հետ միակարծիք են և պատրաստ են ակտիվ մասնակցության, ապա ստացվում է մի հսկայական պոտենցիալ։ Ընդհանրապես համարվում է, որ եթե բնակչության 2%-ը դուրս է գալիս փողոց, ապա քաղաքական փոփոխություններն անխուսափելի են դառնում։ Իսկ հենց այս պահին ակտիվի պոտենցիալը 2%-ի շեմը գերազանցում է մոտ 2 անգամ։

Այս պատկերը հերքում է թեզը, թե մեր ժողովուրդն անտարբեր է իր հայրենիքի ճակատագրի նկատմամբ։ Բնական հարց է առաջանում՝ բա ինչի՞ չի իրականացվում։ Հարցի պատասխանը հենց երեկվա հանրահավաքն էլ տալիս է։ Խոսեցին շատերը, խոսեցին էմոցիոնալ, խոսեցին պաթետիկ, հայտնեցին ցանկություններ, բայց այդպես էլ չձևակերպվեցին քաղաքական խնդիրները և դրանց լուծման ճանապարհային քարտեզը։ Փաշինյանի հրաժարականը ոչ թե խնդիր է այլ միջանկյալ նպատակ։ Այդ նպատակի տակ պետք է դրված լինի խնդիրների բազմություն, որը չկա։

Ամբողջ հարցը գործնական քաղաքականություն վարելու տեխնիկայի մեջ է, որից մեր քաղաքական դասը կաղում է. բոլորը վերլուծաբան-տեսաբաններ են, զանգ կախող չկա։ Մյուս կողմից էլ, չունեն պատրաստի քաղաքական կոնտենտ։ Արդյունքում՝ սկսում են «կենացներ» ասել, իսկ «կենացներով» մարդկանց մեկ օրից ավելի հրապարակում չես պահի։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4302

Մեկնաբանություններ