ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Ինչքա՞ն կարելի է աննպատակ ու անիմաստ ցույցերի և երթերի տանել հանրությանը

Ինչքա՞ն կարելի է աննպատակ ու անիմաստ ցույցերի և երթերի տանել հանրությանը
03.09.2023 | 16:45

Այն, ինչ կասեմ, ողբ չէ, այլ իրավիճակի սթափ, իրապաշտական գնահատական՝ հակաճգնաժամանային կառավարման կոնկրետ առաջարկություններով։ Եթե այդ առաջարկները չընդունեն, մեզ համար ոչինչ չի պատահի։ Մենք, մեկ է, շարունակելու ենք պայքարը մեր մեթոդներով ու սկզբունքներով՝ ապավինվելով նորագույն տեխնոլոգիաներին, որոնք, որքան էլ զարմանալի է, փոխարինում են մարդկային ռեսուրսները։

Մեր հասարակությունը վաղուց «պայթել» է՝ չհասնելով հասունության մակարդակի։ Շեղումը սկսվել է, այսպես կոչված, «անկախության» փուլում՝ այդ ժամանակվա քաղաքական առաջնորդների թելադրանքով։ Նա այդպես էլ չկարողացավ դուրս գալ իր ինֆանտիլ վիճակից և ձեռք բերել հանրային էներգիայի՝ պասիոնարության նոր աղբյուրներ։ Գլորվելով ու տեղապտույտ տալով, որն ուղեկցվում էր էկզոտիկ փերֆորմանսներով (երգերով, պարերով, թանկարժեք ու անբովանդակ հանդիսություններով, ուտուշ֊խմոցով), նա լճանում էր՝ թաղվելով տգիտության ու անկարողության ճահճի մեջ։

44-օրյա պատերազմը պայթեցրեց թվացյալ «իդիլիան»։ Ոչ նոյեմբերի 9-ի ժողովրդական ընդվզումը, ոչ հետագա բոլոր քայլերը՝ ցույցեր, երթեր, չհանգեցրեցին քիչ թե շատ նշանակալից արդյունքների։ Բանակի հրամանատարության ու ոստիկանական՝ ուժային շրջանակների դավաճանական ու վախկոտ պահվածքն անասելի բարդացրին ճգնաժամը։ Իսկ 2021 թվականի մարտին արտահերթ ընտրությունների առաջարկության ընդունումը ցույց տվեց, որ այս հասարակությունն իր վերնախավով անհույս հնացած ու ժամկետանց է։

Համապատասխան իրավիճակում առողջ ու հասուն հանրությունը կգործեր ամենաարդյունավետ ու արագ ճանապարհով։

1. Կբոյկոտեր պիղծ ռեժիմը այնպես, որ նրա հետ կոլաբորացիոնիստաբար համագործակցող ուժերը 10 անգամ կմտածեին այդ քայլին դիմելուց։

2. Ամբողջապես կանցներ ընդհատակ՝ ստեղծելով վախի և վակուումի մթնոլորտ պիղծ ռեժիմի շուրջ (այս վիճակում հակամարտությունը և պայքարը կտեղափոխվեր ռեժիմի ներս)։ Պարզ ֆիզիկայի օրենք է։

3. Թիրախային ու ասինխրոն պայքար կտաներ պիղծ ռեժիմի հենարան հանդիսացող պետական համակարգի դեմ։ Գործադրելով ընկերներին, բարեկամներին, խնամիներին և այլ մերձավորներին՝ կհասներ այն բանին, որ պետական համակարգի առանցքային դեմքերը կամ խոստանային որ կաջակցեն ընդդիմադիրներին իքս ժամի, կան էլ ձեռնպահ կլինեին։

4. Իրականացնել իշխանափոխությունն այլընտրանքային եղանակով։ Այնպես, ինչպես դա արել են մեր տարածաշրջանում վերջին 50-70 տարիների ընթացքում։

Ահա սա է ամենաարագ և իրապաշտական սցենարը մեր իրավիճակում, թե չէ ինչքա՞ն կարելի է աննպատակ ու անիմաստ ցույցերի և երթերի տանել հանրությանը՝ պարպելով նրանց գործնական էներգիան։ Դա ուղղակի զզվելի է, երբ ցույցի ու ընդդիմադիր միջոցառման կազմակերպիչները բաղձում են գլխաքանակ հավաքել։ Որ ի՞նչ անեք։ Ձանձրացնե՞ք և հոգնեցնե՞ք զանգվածներին։ Ռուսական լավ արտահայտություն կա. ,,Копать отсюда и до обеда,,:

Ինչքան մակերեսային պետք է լինել, չհասկանալու համար, որ քաղաքական այն խառնակույտը, որը զավթել է իշխանությունը, վաղուց պատրաստվել է այս սցենարին, օր-օրի ավելի է ամրապնդում արագ հակազդման մեխանիզմներն իր ողջ ռեսուրսներով։

Հ․Գ․ Հասարակության ճակատագիրը կախված է հանրության գիտակից ու անկախ հատվածից, որն իրականում կազմում է 3-5 տոկոսը։ Կհասկանա՞, արդյոք, այստեղ շարադրվածը։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 2229

Մեկնաբանություններ