Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Կրկին նիկոլական գրանտակերական աղբի թիրախում

Կրկին նիկոլական գրանտակերական աղբի թիրախում
02.08.2023 | 22:33

Շիրակի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Աջապահյանը Հայ Առաքելական եկեղեցու ամենաակտիվ հանրային կյանքով ապրող սպասավորներից է:

Միքայել սրբազանը միշտ անդրադառնում է հանրային նշանակություն ունեցող կարևորագույն հարցերին, դիպուկ գնահատականներ տալիս, հետևաբար, միշտ հայտնվում է նիկոլական գրանտակերական աղբի թիրախում: Վերջին անգամ սրբազանը խոսել էր հայ գեներալների նամուսի, ավելի ստույգ՝ դրա բացակայության մասին:

«Մի հատ գեներալ չեղավ այս 5 տարվա մեջ, որ գոնե պատվից ինքնասպան լիներ, էս խայտառակությունից դուրս գալու համար ինքնասպան լիներ։ Դա նշանակում է՝ մենք բանակ չունենք, ինչքան ուզում եք գովեք ու փառաբանեք, բանակ չունես, բանակ ունենայիր, այդ հարցը կլուծվեր այսօր…»,- ասել էր սրբազանը, հավանաբար, հիշելով Հովհաննես Թումանյանի հայտնի նամակը Ավետիք Իսահակյանին, որտեղ մեծ բանաստեղծը նույնպես գանգատվում էր նամուսի և ինքնասպանությունների բացակայությունից։

Բայց Միքայել սրբազանը, ըստ ամենայնի, չգիտեր, որ հայտնվելու է Սաֆարյան Ստոպիկի, որը Հայաստանի ամենախայտառակ անբարոյականների ընտանիքում ծնված ամենաստոր վիժվածքն է, ուշադրության կենտրոնում:

Հիշեցնեմ, որ Սաֆարյան Ստոպիկը Փաշինյան Նիկոլի թիվ մեկ մունետիկն է եկեղեցու դեմ անհաշտ պայքարում: Եվ Սաֆարյան Ստոպիկը պատասխանում է սրբազանին.

«Իսկ բարձրաստիճան հոգևորական եղա՞վ, որ գոնե պատվից ինքնասպան լիներ հայ ժողովրդի աղոթքները Աստծուն չհասցնելու համար»։

Ի պատասխան Միքայել սրբազանն ասում է.

«Այս ռուսական փաղաքշական անունով և

Թուրքա-պարսկա-արաբական ազգանունով անձն իրեն դրել է Տիրոջ նամակների և աղոթքների ընդունման գրասենյակի ղեկավարի տեղ, մեզ էլ հատկացրել է «Հայփոստի» դերը։ Քամին սրթսրթաց ցրտից... »։

Ահա այսպիսի խայտառակ երկրում ենք ապրում: ՈՒնենք Միքայել սրբազան՝ բարձրաստիճան եկեղեցական, խոշոր հանրային դեմք, բարոյականության մարմնացում:

ՈՒնենք նաև Սաֆարյան Ստոպիկ՝ բարձրաստիճան գրանտակեր, շանորդի և անբարոյականության մարմնացում, նույնպես խոշոր հանրային դեմք:

ՈՒնենք լուրջ բախում այս երկու կատեգորիաների միջև: Եվ Հայաստանի ապագան կախված է այս բախման արդյունքներից.

կհաղթի Միքայել սրբազանի թևը՝ կունենանք նորմալ Հայաստան Արցախի հետ, գրանտակերներից և արևմտականներից, այն է՝ ամերիկաթուրքերից ազատ երկիր:

Կհաղթի Սաֆարյան Ստոպիկի թևը՝ կունենանք թուրքի գաղութ Հայաստան և հայաթափված Արցախ, այն է՝ թուրք-բրիտանական հարյուրամյա մուրազի իրականացում:

Այլ տարբերակ չկա:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2037

Մեկնաբանություններ