Քիչ առաջ ինձ հետ կապ հաստատեց ՔՊ-ական իմ աղբյուրը և հայտնեց հետևյալ ուշագրավ տեղեկությունները:
Իշխանական վերնախավի համար անակնկալ է եղել հանրային նման բացահայտ բացասական գնահատականը Վիգեն Խաչատրյանին: Սա, ըստ էության, առաջին նման դեպքն է, երբ հանրության խուլ դժգոհությունը ստանում է պայթունավտանգ դրսևորում և նույնիսկ հաշվի չի առնվում անձի հանգուցյալ լինելը:
Սոցցանցերում իրավիճակը իշխանության վերահսկողությունից դուրս է եկել, ինչի կապակցությամբ իշխանական որոշ պատգամավորներ իրենց դժգոհությունն են փոխանցել կուսակցության վերնախավին: Պատգամավորները պահանջել են լռեցնել սոցցանցերում իրենց հանգուցյալ գործընկերոջ մասին բացասական բոլոր ելույթները: Նրանք մտահոգված են, որ հանրային բացասական վերաբերմունքի հաջորդ «զոհը» կարող է լինել իրենցից յուրաքանչյուրը: Այստեղ սկսվել է ամենահետաքրքիրը՝ պարզվել է իշխանությունն այսօր սոցցանցերում պրակտիկ վերահսկողությունը կորցրել է: Բացի մեկ երկու մարդուց այլևս չկան ֆեյսբուքում հրահանգով հայհոյող խմբերը, ֆեյքային հայհոյանքները կորցրել են իրենց ուժը: Սա բարկացրել է իշխանական վերնախավին, որտեղից կտրուկ բառապաշարով հաշվետվություն են պահանջել սոցցանցերում վերահսկողական աշխատանքներ իրականացնողներին տրված միլիոնավոր դոլարների համար:
Այս պահին ՔՊ-ական երևացող դեմքերին հանձնարարված է հրապարակային ցավակցական խոսքեր գրել:
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ իշխանական վերնախավում խնդիր են դրել ամեն գնով Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին ապահովել ԱԺ ընդդիմադիրների ներկայությունը:
Մոտակա ժամերին իշխանությունը սկսելու է ընդդիմադիրների հետ այդ մասով բանակցությունները: Հրահանգված է հոգեհանգստին մասնակցող ընդդիմադիր պատգամավորներին առատաձեռն խոստումներ տալ՝ պարգևավճարների ավելացման, արտասահմանյան գործուղումների մասնակցության բազմապատկման և այլ նյութական բարիքների տեսքով: Թե ինչ արդյունք կտան ընդդիմադիրների հետ տարվող բանակցությունները և, որ ընդդիմադիր պատգամավորը կգայթակղվի, կարծում եմ, կտեսնենք բոլորս:
Իսկ մինչ այդ, ֆեյք ֆաբրիկաների մնացորդներին, լոսի քիսոներին հանձնարարված է հայհոյել բոլոր այն ՖԲ օգտատերերին ովքեր իշխանության քարոզչական գծին դեմ կգնան:
Այս պահին այսքանը...
Նարեկ ՄԱԼՅԱՆ
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)