ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Միաբևեռ աշխարհից՝ դարձյալ դեպի երկբևեռ ու ավելի կայուն աշխարհ

Միաբևեռ աշխարհից՝ դարձյալ դեպի երկբևեռ ու ավելի կայուն աշխարհ
27.03.2023 | 19:47

Աշխարհում կատարվող տեկտոնական տեղաշարժերն ինչ-որ չափով հասկանալու և ապագա մարդակերական հորձանուտներում անհետ չկորչելու համար մենք պետք է փորձենք մեր տեսանկյունից իմաստավորել հզորների արած կամ անելիք քայլերը։

Մեր աչքերի առաջ կերտվում է գլոբալ պատմությունը, և դա, ընդհանուր առմամբ, պտտվում է միաբևեռ աշխարհից դարձյալ դեպի երկբևեռ ու ավելի կայուն աշխարհ վերադարձի շուրջ։

Բազմաբևեռ աշխարհի մասին զրույցներն էլ, որոնք ակտիվորեն տարածվում են շահագրգիռ երրորդական ու չորրորդական ուժերի կողմից, ունեն քարոզչական իմաստ այդ ուժերի համար, որ հանկարծ իրենց չմոռանան։

Իրականում կեղծ բազմաբևեռությունը կարող է արդարացված լինել միայն միաբևեռ աշխարհում՝ երկրորդական բնույթի կեղծ բևեռների մեջ կոնկուրենտ պայքարը թեժ պահելով, լուծելու համար դոմինանտ մնալու հետ կապված սեփական պրոբլեմները։

Այս իմաստով ԽՍՀՄ-ի փլուզումը, որպես ԱՄՆ-ի և Չինաստանի թեկուզ ժամանակավոր ալյանսի հետևանք, ունի շատ կարևոր ստրատեգիական իմաստ այն առումով, որ եթե ընթացիկ աշխարհաքաղաքական պրոցեսներին թեկուզ ժամանակավոր միանում է որևէ երրորդ կիսաբևեռ, ապա աշխարհը դառնում է շատ ավելի անկայուն։

Այսինքն, աշխարհաքաղաքական կայունության իմաստով և՛ միաբևեռ աշխարհն է անկայուն, և՛ բազմաբևեռը և, նույն իմաստով, երկբևեռն ունի ակնհայտ առավելություններ, քանի որ այդ դեպքում գլոբալ հավասարակշռության ու բալանսի հասնելն ավելի պարզ է ու համեմատաբար հեշտ հասանելի։

Այս իմաստով շատ կարևոր է այն հարցը, թե դարձյալ մեր աչքերի առաջ ստեղծվող Չինաստան-Ռուսաստան միությունը կե՞ղծ բևեռ է, թե՞ իրական, և այս հարցում մեզ օգնության կարող է գալ մեկ այլ համանման պրոցես, որի պատմությունը հայտնի է իր մանրամասներով։

Խոսքը Խորհրդային Միության՝ որպես երկրորդ ուժային բևեռ ձևավորվելու պրոցեսի մասին է, որն իր նախնական փուլերում Արևմուտքի կողմից լրջորեն չէր ընդունվում, բայց այն, ի վերջո, կայացավ որպես լուրջ ուժային բևեռ։

Այս պրոբլեմը հասկանալը արմատական նշանակություն ունի մարդկության ապագայի հետ կապված սցենարների անալիզի իմաստով, ինչպես նաև շատ ուրիշ իմաստներով։

Վերջիններիս մեջ կարևորներից է Ստալինի հեղինակության կտրուկ աճի ֆենոմենը, որի հիմքում ընկած է վաղուց հայտնի այն հանգամանքը, որ պատմության համար շատ ավելի կարևոր են իրադարձությունների գլոբալ արդյունքները, իսկ դրանց հետ կապված մարդկային կորուստները, որպես գործոն, երկրորդական են և շատ արագ մոռացության են մատնվում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 12774

Մեկնաբանություններ