ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-3

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-3
24.03.2023 | 21:02

(սկիզբը` այստեղ)

Օրերս հայտնի դարձավ Մեծ Բրիտանիայի մի որոշման մասին, որը հակամարտ կողմերին (այսինքն՝ մի կողմից ՈՒկրաինայի միջոցով Ռուսաստանի դեմ պատերազմող Արևմուտքին և ՈՒկրաինային, մյուս կողմից՝ Ռուսաստանին) աննախադեպ խոշոր քայլով մոտեցրեց միջուկային զենքի օգտագործմանը:

Մարտի 21-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Աննաբել Գոլդին (հավանաբար մեզ հայտնի՝ Սատանայի սերունդ ու ծառա Բելի շառավիղներից) հայտարարել է, որ Լոնդոնն ՈՒկրաինային ռազմական օգնության շրջանակներում կփոխանցի նաև զինամթերք աղքատացված ուրանով։ Խոսքն այս ամսվա վերջին ՈՒկրաինային բրիտանական «Challenger 2» տանկերի հետ միասին տրվելիք նշված տանկերի հրետանային արկերի մասին է, որոնց կիրառումից առաջացած ուրանի փոշին ունի բարձր թունավորություն և քաղցկեղածնություն, բացի այդ, թեև հատուկ նյութերի շնորհիվ շատ բարձր ռադիոակտիվություն ունեցող, այսպես կոչված, կեղտոտ ռումբի համեմատ ցածր ռադիոակտիվություն ունի, սակայն, այսուհանդերձ, ռադիոակտիվ է ու վնասակար նաև այդ առումով:

Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալասարանի քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, РБК-ի ռազմական քաղաքագետների ասոցիացիայի փորձագետ Ալեքսանդր Կոշկինն, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ եթե կիրառվում է աղքատացված ուրան, ապա «այն արդեն վտանգավոր է»: Նույնիսկ եթե արկը չի ծակում զրահը, ապա աղքատացված ուրան պարունակող արկով թիրախավորված տանկի անձնակազմի համար սպառնալիք է ներկայացնում ուրանի փոշին:

Ինչպես տեղեկացրել է «РИА Новости» -ին, ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովի խոսքով՝ նման արկերի կիրառումը պետք է դիտարկել որպես «կեղտոտ զենք». ուրանի փոշին, որը նստում է տեղանքում, ռադիոակտիվ է, չափազանց թունավոր և ենթակա չէ ապաակտիվացման (վնասազերծման)։

Վիենայում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը, РБК-ի տեղեկացմամբ, հայտարարել է, որ Կիևին նման զինամթերք փոխանցելու դեպքում Մոսկվան դա կդիտարկի որպես իր դեմ «կեղտոտ միջուկային ռումբի կիրառում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։

Ըստ Ռուսաստանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Ազգային հետազոտական համալսարանի Համալիր եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վասիլի Կաշինի, իրավական տեսանկյունից նշված արկերը կարող են գնահատվել որպես «ռադիոակտիվ զենքի յուրօրինակ ենթատեսակ»:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արձագանքելով Լոնդոնի վերոնշյալ որոշմանը, «РИА Новости»–ի տեղեկացմամբ , լրագրողներին ասել է, որ Ռուսաստանը կհետևի, թե ինչ է պատրաստվում փոխանցել Բրիտանիան ՈՒկրաինային: Նա ասել է, որ Ռուսաստանը պատասխանելու բան ունի, բայց և հավելել է.

«Այստեղ կարելի է միայն մեկ բան ասել. աստիճաններն այնքան էլ շատ չեն…Կանցնենք ևս մեկ աստիճան, դրանք ավելի ու ավելի քիչ են մնում»,-ասել է նաև Շոյգուն՝ մեկնաբանելով Բրիտանիայի նախաձեռնությունը։

Պատասխանելու վերջին աստիճանը Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի համապատասխան ռազմական թիրախների դեմ մարտավարական միջուկային զենքի կիրառումն է, և երբ Շոյգուն ասել է, որ աստիճանները, այսինքն՝ ՌԴ պատասխանելու հնարավորություններն այնքան էլ շատ չեն, «դրանք ավելի ու ավելի քիչ են մնում», պետք է հասկանալ, որ մինչ միջուկային զենքի կիրառումը, Ռուսաստանին մնացել է ընդամենը երկու հնարավորություն.

  1. Т-14 («Армата») տանկերի (ՌԴ-ն, ցավոք, դրանցից շատ չունի), ավիացիայի և այլ միջոցներով ոչնչացնել ՈՒկրաինային տրամադրվելիք բրիտանական բոլոր, տարբեր տեղեկությունների համաձայն, 20-28 տանկերը, ինչը, սակայն, երաշխիք չէ, որ դրանից հետո Մեծ Բրիտանիան տանկերի նոր խմբաքանակ չի տա ՈՒկրաինային:

  2. ՈչնչացնելՈՒկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Այնքան լուրջ է բրիտանական մարտահրավերը Ռուսաստանի համար, այնքան լուրջ է սպառնալիքը, որ ՈՒկրաինային աղքատացված ուրանե միջուկով արկեր տրամադրելու Մեծ Բրիտանիայի որոշմանը ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներից բացի, անդրադարձել է նաև երկրի ղեկավարը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցություններից հետո, «РИА Новости»–ի տեղեկացմամբ , հայտարարել է, որ Ռուսաստանը հարկադրված կլինի արձագանքել, եթե հավաքական Արևմուտքը սկսի միջուկային բաղադրիչով զենք կիրառել:

«Այսօր հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիան երկրի պաշտպանության նախարարի տեղակալի շուրթերով հայտարարել է ՈՒկրաինային ոչ միայն տանկեր, այլև աղքատացված ուրանով արկեր մատակարարելու մասին,- ասել է Վլադիմիր Պուտինը:- Թվում է, թե Արևմուտքն իսկապես որոշել է կռվել Ռուսաստանի հետ մինչև վերջին ուկրաինացին ոչ թե խոսքով, այլ գործով»։

ՌԴ նախագահի խոսքով՝ եթե պարզվի, որ այս ամենը համապատասխանում է իրականությանը, ապա Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել համապատասխանաբար;

«Ես նկատի ունեմ, որ հավաքական Արևմուտքն սկսում է կիրառել արդեն միջուկային բաղադրիչով զենք»,- ասել է Պուտինը:

Կարծում ենք, միջուկային բաղադրիչով զենքի կիրառմանը համապատասխանաբար արձագանքելու ակնարկը բավական թափանցիկ է:

«Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության կողմից պաշտոնապես հաստատված՝ ՈՒկրաինային աղքատացված ուրանով արկեր փոխանցելու պլանները մենք դիտարկում ենք որպես հակամարտության հետագա սրմամբ հղի քայլ,- «РИА Новости»–ի տեղեկացմամբ, նշված է Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ:- Կիևին սպառազինությունների, առավել ևս՝ այնքան զգայուն տեսակների բրիտանական մատակարարումները հանգեցնում են իրավիճակի հետագա ապակայունացման և հետ են մղում փոխընդունելի բանակցային հանգուցալուծումներ գտնելու հեռանկարը։ Դրանք հակասում են միջազգային իրավունքի նորմերին»:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որն անդրադարձել էր հիշյալ արկերն ՈՒկրաինային տրամադրելու խնդրին, դարձյալ հանդես է եկել այդ կապակցությամբ հայտարարությամբ: «РИА Новости»–ի տեղեկացմամբ, նա զգուշացրել է մատակարարման հետևանքների մասին՝ ասելով, որ Մեծ Բրիտանիայի կողմից ՈՒկրաինային աղքատացված ուրանով արկերի հնարավոր մատակարարումը քայլ է դեպի իրավիճակի լուրջ սրում:

«Ինչ վերաբերում է մեր արձագանքին, իհարկե, մենք դա հաշվի կառնենք մեր գործողություններում»,- հավելել է նախարարը և նշել, որ Ռուսաստանը հավատարիմ է ռազմական գործողությունների վարման միջազգային նորմերին և սեփական ռազմական դոկտրինին: Ընդգծենք, որ ՌԴ ռազմական դոկտրինի բաղկացուցիչն է միջուկային դոկտրինը, հետևաբար ՈՒկրաինայում, Մեծ Բրիտանիայում և, ընդհանրապես, Արևմուտքում պետք է հասկանան, թե Լավրովն իր այդ հայտարարությամբ նաև ինչ էր ակնարկում…

ՌԴ արտգործնախարարը նշել է նաև, որ նման արկերի օգտագործումը կհարվածի ՈՒկրաինայի գյուղատնտեսությանը։

«Աղքատացված ուրանով զինամթերքի կիրառումը կտրուկ կնվազեցնի, եթե ընդհանրապես պահպանվի, որակյալ, չվարակված պարենամթերք արտադրելու ՈՒկրաինայի հնարավորությունները»,- բացատրել է նա։

Լավրովը, սակայն, չի ասել երկու կարևոր բան: Դրանցից մեկն այն է, որ աղքատացված ուրանով զինամթերքի կիրառումը կտրուկ կնվազեցնի նաև, եթե ընդհանրապես պահպանվի, նույնաբնույթ պարենամթերք արտադրելու ՌԴ հնարավորություններն այլևս Ռուսաստանի մաս կազմող Դոնբասի հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի այն հատվածներում, որտեղ կհասնեն ու կպայթեն այդ արկերը: Ավելին. հողի ու ջրի խիստ աղտոտման պատճառով այդ հատվածներում բնակվելն առնվազն 50 տարի առողջության ու կյանքի համար կլինի վտանգավոր:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/218970/22/23/00/?fbclid=IwAR2KbD06TizaH_4_Lcwx_aAJRfMcETNODewFpTy4x7KHcz0B0e5ZK_77E1A

Դիտվել է՝ 8143

Մեկնաբանություններ