«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Մոսկվայի ու Նուր֊Սուլթանի շահերի բախումը գրեթե անխուսափելի է. Վահե Դավթյան

Մոսկվայի ու Նուր֊Սուլթանի շահերի բախումը գրեթե անխուսափելի է. Վահե Դավթյան
29.08.2022 | 07:19

SOCAR-ը չի գալիս Հայաստան, քանի որ հասկանում է՝ "Роснефть"-ի հետ մրցելու համար չունի անհրաժեշտ ռեսուրս։ SOCAR-ը չունի բենզինի ու դիզվառելիքի արտադրության բավարար միջոցներ, ու ստիպված է բավարարվել հիմնականում ռուսական ու մասամբ եվրոպական վառելիքով (չհաշված 1970֊ականներին կառուցված Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում արտադրվող աղբը)։

Սակայն, դրա փոխարեն, Հայաստան է գալիս SOCAR-ի առանցքային գործընկեր՝ ղազախական «Կազմունայգազը», որն ուղղակիորեն մասնակցելու է ազերիներին հանձնված հայկական տարածքներում ենթակառուցվածքների ձևավորման գործին (օրերս Բաքվում դրա մասին հայտարարեց Տոկաևը՝ կնքելով Ալիևի հետ երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր ու եղբայր֊քաղաքներ հռչակելով Շուշին և ղազախական Թուրքեստանը)։
Հիշեցնեմ, որ ս.թ. մայիսին Նուր֊Սուլթանը վավերացրեց հայ֊ղազախական համաձայնագիրը բենզինի ու դիզվառելիքի մատակարարման վերաբերյալ։ Իհարկե, ենթադրվում է, որ մատակարարումներն իրականացվելու են մնացորդային սկզբունքով՝ հաշվի առնելով հայաստանյան շուկայում "Роснефть"-ի ազդեցությունը, միաժամանակ, գործարքին խանգարում է նաև միջազգային էներգետիկ ճգնաժամը, որի հետևանքով ղազախները արգելել են մինչև տարեվերջ նավթամթերք արտահանել։


Սակայն խնդիրը գտնվում է բացառապես երկարաժամկետ ռազմավարական պլանավորման տիրույթում։ Իսկ այստեղ Մոսկվայի ու Նուր֊Սուլթանի շահերի բախումը գրեթե անխուսափելի է։

Դիտվել է՝ 7888

Մեկնաբանություններ