ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Խաղաղ ակցիաների ժամանակ ուժայինների տեղակայումը պետք է լինի համաչափ»

«Խաղաղ ակցիաների ժամանակ ուժայինների տեղակայումը պետք է լինի համաչափ»
15.05.2022 | 10:20

Հայաստանում ամեն ինչ արվում է մեկ մարդու կամքով, և ամբողջ իրավապահ համակարգը նրան է ենթակվում։ Ոչ ոք չի համարձակվում նրան ինչ-որ բան ասել, քանի որ նրանց կարող են հեռացնել աշխատանքից, նույնիսկ քրեական գործ հարուցել։ Ինչպիսի՞ իրավական պետության մասին կարելի է խոսել: Ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանի նկատմամբ ներքին հետաքննությունն արդյունք չի տա։ Փոխարենը քրեական գործ է հարուցվել շիշ նետած ակտիվիստի նկատմամբ։


Մայիսի 2-ին առանց նույնականացման նշանների ոստիկանները բերման են ենթարկել ցուցարարներին, մայիսի 4-ին ԱԺ-ի տարածքում խլացուցիչ նռնակներ են տեղադրվել, տեղակայվել են ուժային կառույցների զինված աշխատակիցներ։ Խաղաղ ակցիաների ժամանակ ուժայինների տեղակայումը պետք է լինի համաչափ, ինչը չի եղել։ Կարծես ցուցարարներին ահաբեկում են:


Իրավապահներն անհիմն և անհամաչափ ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ:
Արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանները ձեռքով հարվածել են ցուցարարի գլխին։ Բռնի գործողությունների ընթացքում քաղաքացիներ են տուժել:
Բռնություն է կիրառվել նաև կանանց, անչափահասների և հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։ Բացի այդ, արձանագրվել է, թե ինչպես է ոստիկանը թքում բերման ենթարկված ակտիվիստի վրա։


Գործողությունների ընթացքում բռնություն է կիրառվել նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ։
Արձանագրվել են բախումներ և վեճեր ցուցարարների ու իշխանությունների կողմնակիցների միջև, ինչը վկայում է խաղաղ ակցիաների՝ ոստիկանության ուղեկցման վատ կազմակերպման մասին։ Ոստիկանության պարտականությունները ներառում են ցուցարարների պաշտպանությունը և բախումներ թույլ չտալը:
ՀՀ ԱԺ նախագահի մոր պահվածքը, ով թքել էր ցուցարարների ուղղությամբ և ցույց էր տվել միջնամատը, արդարացվել է։ Ընդ որում, ոչ մի տեղ չի երևում, որ ցուցարարները վիրավորանք են հնչեցրել կնոջ հասցեին։


Գյումրու ճանապարհին տեղի ունեցած բախումներին մասնակցել է նաև իշխող կուսակցության անդամը։ Իշխող կուսակցության մեկ այլ անդամ՝ Գնել Սարգսյանը, մոտեցել է ցուցարարներին և դիտավորյալ վիճաբանության մեջ է մտել նրանց հետ՝ վիրավորելով նրանց։ Ոստիկանությունն այս ամենը չպետք է թույլ տար:
Եղել են նաև օրենքի կամայական մեկնաբանության դեպքեր։ Ապրիլի 25-ին ոստիկանները թույլ չեն տվել ցուցարարներին մոտենալ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շենքին, թեև օրենքում նման արգելք չկա։
Առաջարկում ենք ոստիկանությանը զերծ մնալ ցուցարարների իրավունքները ոտնահարելուց և առաջնորդվել համաչափ ուժի կիրառմամբ, բացառել առանց նույնականացման նշանների ոստիկանների ներկայությունը հանրահավաքներին, բացառել բախումների և սադրանքների հնարավորությունը, իսկ օրենքը խախտած ոստիկաններին պատասխանատվության ենթարկել:


Բացի այդ, առանձին ցուցարարների անօրինական գործողությունները չեն կարող արդարացնել մյուս ցուցարարների նկատմամբ սահմանափակումները։


Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան

Դիտվել է՝ 6336

Մեկնաբանություններ