Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Արթուր Վանեցյան. Իշխանության «բախտը բերել է», որ պետական շահը միշտ ավելի բարձր ենք դասում

Արթուր Վանեցյան. Իշխանության «բախտը բերել է», որ պետական շահը միշտ ավելի բարձր ենք դասում
21.02.2021 | 12:20

Իշխանության «բախտը բերել է», որ մենք ունենք իրավագիտակցություն և պետական շահը միշտ ավելի բարձր ենք դասում, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Քաղաքացիները մեզ մեղադրում են կտրուկ գործողություններ չանելու մեջ, որովհետև հասկանում ենք, որ չի կարելի անցնել օրենքը և Սահմանադրությունը, քայլերը պետք է անենք սահմանադրական ճանապարհով», - ասաց նա՝ կոչ անելով չհուսահատվել: Վանեցյանի խոսքով՝ 100 տոկոսով երկիրը փրկելու են արհավիրքից: «Հայրենիք» կուսակցության նախագահը նաև նկատեց, որ իշխանության ներկայացուցիչները ամեն օր փորձում են ավելի կառչել իրենց աթոռներից: Նշելով վիրավորների, գերեվարված, անհետ կորած անձանց, զոհերի հանգամանքը՝ Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ որևէ հարց չի լուծվում: Նրա խոսքով՝ փոխարենը իշխանությունը օգտագործում է իրավապահ համակարգը, որ լռեցնի ընդդիմախոսներին:

«Հասկանում եք՝ ինչ անձնական զգացողություններ ունեմ ԱԱԾ-ն նման նպատակի համար օգտագործելու համար: Ասում են՝ իշխանությանը վիրավորած ինչ-որ ֆեյքի վարողներն իբր Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանն է: Նրանց ճանաչողները գիտեն՝ անհնար է նման գործողություն անեն: Նրանք իրենց կարծիքներն իրենց դեմքով արտահայտելու համարձակություն ունեն, ինչպես որ միշտ արել են: Ֆեյքերի հետևում թաքնվելն իշխանության գործելաոճն է», - ասաց Վանեցյանը՝ ավելացնելով, որ գործը շնծու է:

Դիտվել է՝ 7248

Մեկնաբանություններ