Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Սերժ Սարգսյան. Այս պատերազմում Թուրքիայի մեծ ակտիվությունը եղավ ի հաշիվ հայ-ռուսական վտանգված հարաբերությունների

Սերժ Սարգսյան. Այս պատերազմում Թուրքիայի մեծ ակտիվությունը եղավ ի հաշիվ հայ-ռուսական վտանգված հարաբերությունների
17.02.2021 | 14:32

Թուրքիան միշտ էլ աջակցել է Ադրբեջանին: Թե ինչու այս անգամ Թուրքիան այդպես անաթաքույց ու համեմատաբար ավելի մեծ չափով իր մասնակցությունն ունեցավ՝ միայն մեկ բացատրություն ունի. այս ապիկար իշխանությունների դիվանագիտական ու անվտանգային քաղաքականության տապալմամբ՝ «Արմնյուզին» հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա վստահություն է հայտնել, որ Թուրքիայի մեծ ակտիվությունը եղավ ի հաշիվ հայ-ռուսական վտանգված ռազմավարական հարաբերությունների:

Դիտվել է՝ 5613

Մեկնաբանություններ