Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Հրանտ Բագրատյանը՝ Արմեն Սարգսյանին

Հրանտ Բագրատյանը՝ Արմեն Սարգսյանին
15.02.2021 | 21:09

Ազատության հրապարակում ԶԼՄ-ների հետ զրույցում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել է, որ 16 կուսակցությունները միասնական են Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցում, բայց ընտրություններին այդ միասնությունը չի լինի։

Նա ասել է, որ դեմոկրատիան հենց դա է, որ մի քանի ուժ հայտնվեն խորհրդարանում, ոչ թե մի ուժ հավաքի 80 տոկոս, որ ինչ ստից օրենք ուզի՝ անցկացնի, նախագահն էլ՝ ստորագրի։ Լրագրողի դիտարկմանը, որ նախագահն արդեն Երեւանում է, Բագրատյանը հակադարձել է՝ ուր էր չգար, մի բան ըլներ՝ պրծնեինք դրանից։

Դիտվել է՝ 8546

Մեկնաբանություններ