Վազգեն Մանուկյանը նախօրեին կոնկրետ մատնանշել էր, թե հատկապես որ մտահոգություններով պայմանավորված է հայտարարել այսօր հանրահավաքի անհրաժեշտության մասին, դա իր անձնական նախաձեռնությունն է և այստեղ պետք չէ որևէ հակասություն կամ խնդիր փորձել գտնել, ԱԺ ճեպազրույցներում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։
«Պարոն Մանուկյանը, որպես «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու, որևէ դեպքում կաշկանդված չէ սեփական միջոցառումներով կամ օրակարգով հանդես գալու առումով։ Սրանք զուգահեռաբար ընթացող գործընթացներ են», - ասաց Իվետա Տոնոյանը։ Նա նշեց, որ ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր կիսում են Վազգեն Մանուկյանի մտահոգությունները, բնականաբար, կարող են մասնակցել այդ հանրահավաքին։