Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Հայկ Մամիջանյան Երեկ կայացել է «Հայրենիքի փրկության շարժման» վեց լիդերի հանդիպումը

Հայկ Մամիջանյան Երեկ կայացել է «Հայրենիքի փրկության շարժման» վեց լիդերի հանդիպումը
03.02.2021 | 13:53

Երեկ կայացել է «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող վեց կուսակցության առաջնորդների հանդիպումը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։

«Այո՛, այդ հանդիպումը կայացել է, մանրամասների մասին կլինի լրատվական տեղեկացում։ Բայց այդ աշխատանքային հանդիպումների մանրամասների մասին չէի ուզենա խոսել», - ասաց Մամիջանյանը։
Նա նշեց, թե այն լուրերը, որոնք տարածվում են քարոզչամեքենայի կողմից, թե իբր «Հայրենիքի փրկության շարժման» հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, կեղծ են։
«Որևէ խնդիր չկա, ինչպես տեսնում եք, շարժումը շարունակում է իր աշխատանքները բոլոր ֆրոնտներով։ Մեր ամենօրյա աշխատանքի արդյունքում արդեն իսկ կան որոշ փոքր հաղթանակներ և դեռ առջևում է հիմնական հաղթանակը, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը», - ասաց Հայկ Մամիջանյանը։


ՙԱյս պահին հազարավոր խնդիրներ կան, որոնց լուծումը պահանջում է հրատապ իրականացվող ծրագրեր. գերիների խնդիր, սոցիալական խնդիրներ, բանակաշինություն՚, ԱԺ մուտքի մոտ հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։


«Էլ չեմ ասում, որ մեր սահմանագծումը թողնված է գյուղացիների և ադրբեջանական զինված ուժերի բանակցությունների վրա։ Այս իրավիճակում արտահերթ նիստով հրատապ կարգով Ազգային ժողովի ամենակարևոր խնդիրը կալանքի դատարաններ ստեղծե՞լն է։ Ես վստահ եմ, որ ամենօրյա ճնշման արդյունքում Նիկոլն ու իր դավաճանական խունտան պետք է զգա, որ ինքը Հայաստանի քաղաքական դաշտում անելիք չունի։ Այն մարդը, որը ավելի բարձր է դասում իր պաշտոնը, ծառայողական մեքենան, իր տիկնոջ շրջագայությունները, քան հայրենիքի կարևորագույն խնդիրների լուծումը, իրավունք չունի բանակցել Հայաստանի անունից։ Այն մարդը, որն ունակ չէ օրակարգային կետ մտցնել մեր տղերքի վերադարձը Հայաստան, իրավունք չունի բանակցել մեր և ձեր անունից», - ասաց Մամիջանյանը։

Դիտվել է՝ 4852

Մեկնաբանություններ