Պետականություն կորցնելու ռիսկեր միշտ էլ կան, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։ «Աստված մի արասցե, բայց ռիսկեր միշտ էլ կան», - նշեց նա։
Վեհափառն ասաց, թե հավատում են՝ ժողովրդի խոհեմ, իմաստուն ընթացքով և հայրենանվեր աշխատանքով նման վտանգները կհաղթահարվեն: