Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 242-ով՝ հասնելով 166669-ի, գրանցվել է մահվան 12 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 592-ով և հասել 156645-ի, իրականացվել է 1980 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 643606-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3829-ի: Բուժվում է 6195 մարդ։