Թեհրանը իրական հեռանկար է տեսնում Հայաստանի ու Իրանի երկաթուղիները Նախիջևանով կապելու համար՝ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ երկու ժամ բանակցելուց հետո «Ազատությանը» ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։ Բաքու, Մոսկվա այցելելուց հետո երեկ երեկոյան Զարիֆը ժամանեց Երևան, այստեղից մեկնելու է Թբիլիսի, հետո Անկարա։
«Իրական հեռանկար տեսնու՞մ եք, որ Հայաստանն ու Իրանը կապվեն երկաթուղով՝ Նախիջևանի տարածքով»՝ հարցին նա պատասխանել է. «Իհարկե, դա բխում է Իրանի, Հայաստանի ու ողջ տարածաշրջանի կարիքներից։ Մենք աշխատում ենք Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ։ Նախիջևանով երկաթուղային կապը հնարավորություններից մեկն է՝ երկաթուղային մի հին ուղի, որը կապում է հյուսիսն ու հարավը»։
«Ինչպիսի՞ հարաբերություններ է կառուցելու ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ՚ հարցին «Դեռ չգիտեմ», - հակիրճ արձագանքել է Զարիֆը: